Աշխատանքային պարտականություններ
-
Իրականացնել իրական հատվածի ցուցանիշների վերաբերյալ մաթվիճակագրական և էկոնոմետրիկ վերլուծություններ, ներկայացնել սեզոնային հարթեցման առավել արդյունավետ մեթոդների կիրառման հիմնավորումներ
-
Կիրառել մաթվիճակագրական և տվյալագիտության (Data Science) մեթոդներ՝ մակրոտնտեսական վիճակագրական ցուցանիշների ընթացիկ գնահատականների (nowcasting), այդ թվում՝ կարճաժամկետ կանխատեսումներ իրականացնելու նպատակով
-
Պատրաստել և ներկայացնել ՀՀ իրական հատվածի վիճակագրության մեթոդաբանության զարգացման վերաբերյալ առաջարկություննե
-
Իրականացնել տվյալների բանկի զարգացման և կատարելագործման աշխատանքներ
Անհրաժեշտ հմտություններ
-
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում
-
Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (ցանկալի է ֆինանսական համակարգի, տնտեսագիտության, վիճակագրության կամ տվյալագիտության ուղղվածությամբ)
-
Տնտեսական վիճակագրության իմացություն
-
Էկոնոմետրիկական վերլուծության եղանակների իմացություն
-
Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության իմացություն
-
Մակրոտնտեսագիտության և միկրոտնտեսագիտության իմացություն
-
Տվյալների վերլուծության և տվյալագիտության մեթոդների կիրառման հմտություններ
-
Մակրոտնտեսական ցուցանիշների գնահատման և կարճաժամկետ կանխատեսումների իրականացման կարողություններ
-
Համակարգչային ծրագրերի և գործիքների իմացություն, այդ թվում՝
MS Office,
R, Python, STATA, SPSS, Power BI
-
Հայերենի գերազանց իմացություն
-
Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Ինչպես նաև․
-
Վերլուծելու ունակություն
-
Կոորդինացում և վերահսկողություն
-
Նախաձեռնողականություն
-
Ստեղծագործ մտածելակերպ
-
Հաղորդակցման հմտություն
-
Թիմում աշխատելու հմտություն
-
Բանակցելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն