Աշխատանքային պարտականություններ
- Սպասարկել և ադմինիստրավորել ՖԴԿ-ի հատուկ կիրառական համակարգերը (առցանց հաշվետվությունների ընդունում, գործերի կառավարման համակարգ, տեղեկատվության փոխանակման հարթակ, բանկային հաշիվների ռեեստր և այլն)։
- Օժանդակել գործերի վերլուծությանը՝ մշակելով և գործարկելով ծրագրային մոդուլներ, կատարելով բարդ հարցումներ և ապահովելով անհրաժեշտ տվյալների ու հաշվետվությունների արտահանումը։
- Իրականացնել թղթային և էլեկտրոնային հաշվետվությունների ստուգում, անճշտությունների ճշգրտում և մուտքագրում տվյալների շտեմարան, ինչպես նաև վարել հաշվետու անձանց հաշվառումը և վերահսկել ավտոմատ մուտքագրումները։
- Թարմացնել «սև ցանկերը», համադրել հաշվետվությունները համապատասխան տվյալների հետ և ապահովել արդյունքների տրամադրումը՝ ըստ ընթացակարգերի։
- Ձևավորել և տրամադրել անհրաժեշտ հաշվետվություններ՝ վերահսկողության գործընթացն ապահովելու նպատակով։
- Մասնակցել քննարկումներին և իրականացնել ուսուցման ու խորհրդատվական աշխատանքներ՝ ՓԼ/ԱՖ ոլորտում ՏՏ ստանդարտների և ազգային համակարգի վերաբերյալ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում)
- 1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության իմացություն
- Օպերացիոն համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (Windows Server, Linux)
- Ռելյացիոն տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (PostgreSQL, Oracle)
- Համակարգչային ցանցերի վերաբերյալ գիտելիքներ
- Ծրագրավորման տարրական գիտելիքներ
- Ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
- Հայերենի ազատ տիրապետում
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև
- Վերլուծելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Պատասխանատվության զգացում
- Արագ սովորելու ունակություն
- Հաղորդակցման հմտություն
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն