-
Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների գործառնական և ՏՏ ռիսկերի համակարգերի նպատակային ստուգումներ և թեմատիկ ուսումնասիրություններ՝ հավաքագրելով և վերլուծելով անհրաժեշտ տեղեկատվությունը
-
Պատրաստել իրականացված ստուգումների հաշվետվություններ և ներկայացնել դրանք ղեկավարությանը, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել հայտնաբերված խնդիրների և թերությունների շտկման ու վերացման վերաբերյալ
-
Գնահատել ֆինանսական կազմակերպությունների գործունեությունում գործառնական ռիսկի մակարդակը
-
Մասնակցել ֆինանսական համակարգի գործառնական ռիսկի գնահատման մեթոդաբանության, հարցաշարերի և ռիսկերի զսպման մեխանիզմների մշակմանը և կատարելագործմանը
-
Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ
-
Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
-
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական և/կամ ՏՏ ոլորտում
-
Գործառնական ռիսկերի կառավարման սկզբունքների և մեթոդների իմացություն
-
Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման վերաբերյալ գիտելիքներ
-
Ֆինանսական համակարգի օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
-
Բանկային գործի վերաբերյալ գիտելիքներ
-
Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության սկզբունքների իմացություն
-
Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի իմացություն
Ինչպես նաև.
-
Հաղորդակցման հմտություն
-
Վերլուծելու ունակություն
-
Ռազմավարական մտածելակերպ
-
Թիմում աշխատելու հմտություն
-
Համագործակցելու ունակություն
-
Բանակցելու ունակություն
-
Նախաձեռնողականություն
-
Ճկունություն
-
Վճռականություն
-
Պրոբլեմներ լուծելու ունակություն
-
Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն