Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել վերլուծություններ ֆինանսական կազմակերպությունների կողմից ԿԲ ներկայացվող, ինչպես նաև հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների և տեղեկատվության այլ աղբյուրների հիման վրա, մասնավորապես՝
    - մեկնաբանել ֆինանսական համակարգում և/կամ առանձին կազմակերպություններում տեղի ունեցող զարգացումները,
    - բացահայտել հնարավոր պատճառահետևանքային կապերը, այդ թվում՝ մակրոպրուդենցիալ և դրամավարկային քաղաքականության գործիքների կիրառության հետ
    - ձևավորել գնահատականներ համակարգում և/կամ առանձին կազմակերպություններում հնարավոր զարգացումների և ռիսկերի վերաբերյալ
  • Վերլուծությունների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա ներկայացնել բարելավման առաջարկություններ ֆինանսական համակարգի կարգավորման (միկրոպրուդենցիալ քաղաքականության) ուղղությամբ, գնահատել քաղաքականության փոփոխության հնարավոր ազդեցությունները
  • Ուսումնասիրել վերլուծական մոտեցումների և ռիսկերի գնահատման հետ կապված միջազգային փորձը, ղեկավարության կողմից տրված կամ ստորաբաժանման այլ բաժինների, ԿԲ այլ ստորաբաժանումների, միջազգային կառույցների կողմից պատրաստված վերլուծական, հետազոտական, կանոնակարգող նյութերը և նախագծերը, ներկայացնել կարծիքներ,
  • Իրականացնել ֆինանսական ցուցանիշների հաշվարկ և ավտոմատացում,
  • Իրականացնել սթրես թեստավորման մեթոդների մշակում և իրականացում:


Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն
  • 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
  • Մասնագիտական գիտելիքներ ֆինանսների, ֆինանսական վերլուծության և մակրոտնտեսագիտության վերաբերյալ
  • Excel, Python իմացություն
  • Հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Որպես առավելություն կդիտարկվի FRM, CFA որակավորումների առկայությունը


Լրացուցիչ տեղեկություն


Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին