Աշխատանքային պարտականություններ
  • Ուսումնասիրել տնտեսության տարբեր հատվածներից բխող ռիսկերը՝ մասնավորապես մասնավոր հատվածի պարտքից, օգտագործելով տարբեր վերլուծական, վիճակագրական, էկոնոմետրիկ գործիքներ և մոդելներ։
  • Գնահատել վերջիններիս ազդեցությունը ՀՀ ֆինանսական համակարգի կայունության վրա։
  • Պատրաստել ֆինանսական կայունության հաշվետվությունները, պարբերաբար վերանայել և թարմացնել հաշվետվության բովանդակությունը:
  • Ուսումնասիրել միջազգային փորձը` ֆինանսական կայունության ապահովման և գնահատման համար կիրառվող մոտեցումները, քննարկել ՀՀ-ում դրանց կիրառման նպատակահարմարությունը, արդիականությունը:
  • Ուսումնասիրել ԿԲ ռազմավարությամբ ամրագրված նախագծերը (մասնավորապես բանկերի վերակառուցման շրջանակ), ԿԲ այլ քաղաքականությունները (մասնավորապես՝ դրամավարկային քաղաքականությունը),  գնահատել վերջինների ազդեցությունը ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության վրա։
  • Կատարել ղեկավարի կողմից հանձնարարված լրացուցիչ աշխատանքներ (այդ թվում` նամակների պատրաստում, մամուլի համար նյութերի պատրաստում, սեմինարների անցկացնում) և արտածրագրային խնդիրներ:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն ֆինանսական, տնտեսագիտության կամ մաթեմատիկայի ոլորտներում
  • 3 տարվա աշխատանքային փորձառություն Ֆինանսական ոլորտում
  • Մակրոտնտեսագիտության և Ֆինանսական ոլորտի վերաբերյալ խորացված գիտելիքներ
  • Բանկային օրենսդրության և նորմատիվային դաշտի խորացված իմացություն
  • Մոդելավորման, էկոնոմետրիկական ծրագրերի վերաբերյալ բազային գիտելիքներ և հմտություններ
  • Ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
  • Հաշվապահական հաշվառման վերաբերյալ գիտելիքներ
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի վարժ իմացություն
  • Որոնման համակարգերի և տվյալների շտեմարանների հետ աշխատելու հմտություններ

Ինչպես նաև

  • Տվյալների վերլուծության, միտումները ճանաչելու և համապարփակ եզրակացություններ անելու կարողություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ բարդ մտքերը հստակ և հակիրճ փոխանցելու ունակությամբ
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

5119

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին