Աշխատանքային պարտականություններ
- Ուսումնասիրել ֆինանսական կայունության գնահատման միջազգային մակրոպրուդենցիալ վերլուծությունները, գնահատել դրանց կիրառման նպատակահարմարությունն ու արդիականությունը ՀՀ-ում և մասնակցել մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքակազմի գործառնականացմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքներին
- Մասնակցել ֆինանսական կայունության վրա ազդող՝ տնտեսության տարբեր հատվածներից բխող ռիսկերի սթրես սցենարների մշակմանը, սթրես թեստերի իրականացմանը, արդյունքների վերլուծությանն ու ներկայացմանը
- Կառուցել և մշակել մակրոպրուդենցիալ վերլուծությունների համար կարևոր վաղ ահազանգման ցուցանիշների ժամանակային շարքերի բազա և վերլուծել դրանք
- Մասնակցել մակրոպրուդենցիալ քաղաքականության վերաբերյալ հրապարակային նյութերի, մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքների և ֆինանսական կայունության հաշվետվության պատրաստմանը՝ ֆինանսական շուկաներից և տնտեսության այլ հատվածներից բխող ռիսկերի մասով
- Կատարել լրացուցիչ հանձնարարականներ, այդ թվում՝ վերլուծական և հետազոտական նյութերի ուսումնասիրություն ու կարծիքի ներկայացում, նամակների և մամուլի նյութերի պատրաստում, սեմինարների անցկացում, ինչպես նաև արտածրագրային խնդիրների իրականացում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Ֆինանսական համակարգի, ֆինանսական շուկաների և ֆինանսական կայունության վերաբերյալ գիտելիքներ
- Ֆինանսական և մակրոտնտեսական տվյալների վերլուծության, ինչպես նաև քանակական և վիճակագրական մեթոդների կիրառման հմտություններ
- Ռիսկերի կառավարման և ֆինանսական ռիսկերի գնահատման գիտելիքներ
- Վերլուծական և հետազոտական նյութեր պատրաստելու, վերլուծության արդյունքները հստակ ներկայացնելու կարողություն
- Հայերենի ազատ և անգլերենի գերազանց իմացություն
Որպես առավելություն կդիտարկվի
- CFA (Chartered Financial Analyst) կամ FRM (Financial Risk Manager) որակավորումը
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն