Աշխատանքային պարտականություններ
  • Կատարում է հաշվետու անձանց ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ ռիսկերի բացահայտման, գնահատման և վերանայմանն ուղղված աշխատանքներ:  
  • Իրականացնում է հաշվետու անձանց ռիսկահենք վերահսկողություն հեռակա վերահսկողության կամ տեղերում ստուգումների եղանակով՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության համապատասխանությունը ստուգելու նպատակով, կազմում է հաշվետվություններ ռիսկահենք վերահսկողության արդյունքներով: 
  • Իրականացնում է հաշվետու անձանց ռիսկահենք վերահսկողության ձեռնարկի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի մշակման և վերանայման աշխատանքներ 
  • Իրականացնում է հաշվետու անձի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելուն ուղղված միջոցառումներ՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում: 
  • Կատարում է ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ ռիսկերի ազգային գնահատման նախապատրաստման հետ կապված աշխատանքները, համակարգում է իրավասու մարմինների հետ այդ աշխատանքների իրականացումը, իրականացնում է վերլուծություններ, կազմում է ռիսկերի գնահատման հաշվետվություն: 
  • Կատարում է ռազմավարական (թեմատիկ) վերլուծություններ՝ հիմնվելով ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ բարձր ռիսկի չափանիշների, ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ հաճախ հանդիպող դեպքերի (մեթոդների, սխեմաների) կամ միտումների վերաբերյալ տվյալների վրա: 
  • Կազմում է ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտում ազգային ռազմավարությունը, իրականացնում է ՓԼ/ԱՖ/ ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտում ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մոնիտորինգ, կազմում է մոնիտորինգի հաշվետվություն 
  • Իրականացնում է հաշվետու անձանց ՓԼ/ԱՖ դեմ պայքարի պահանջների իրազեկման աշխատանքնե

 

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, իրավաբանության կամ հարակից ոլորտներում
  • 2 տարվա փորձառություն, որից ցանկալի է 1 տարին միջազգային կազմակերպություններում, պետական կառավարման համակարգում կամ մասնավոր հատվածում ռիսկերի գնահատման, հետազոտական կամ վերլուծական  աշխատանքների կատարման կամ վերահսկողական գործառույթի փորձով և 1 տարի ՝ ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտում
  • ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտի միջազգային փաստաթղթերի և ներպետական օրենսդրության իմացություն
  • ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտի ազգային ռազմավարությունների իմացություն
  • ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ միջազգային և ազգային տիպաբանությունների և միտումների իմացություն
  • Հաշվետվություն տրամադրող անձանց գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
  • Տնտեսագիտության, հաշվապահության և վիճակագրության ընդհանուր տեսության գիտելիքներ
  • Վիճակագրական տվյալների և վերլուծական գործիքների հետ աշխատելու հմտություններ
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի  իմացություն

Ինչպես նաև.

  • Գաղտնիք պարունակող տվյալների հետ աշխատելու ունակություն
  • Հաղորդակցվելու հմտություն 
  • Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն 
  • Վերլուծելու ունակություն  
  • Ստեղծագործական մտածելակերպ   
  • Թիմում աշխատելու հմտություն 
  • Համագործակցելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին