Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների/կրպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձնաց ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների համապատասխանության ռիսկերի վերլուծության և գնահատման աշխատանքներ
  • Իրականացնել ՓԼ/ԱՖ և միջազգային պատժամիջոցների համապատասխանության ռիսկերին առնչվող ոլորտային և թիրախային վերլուծություններ
  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների միջոցով կատարված գործարքների ընտրանքային ուսումնասիրություններ[ՄՀ1] 
  • Իրականացնել բլոկչեյն գործարքների վերլուծություն համապատասխան գործիքների միջոցով
  • Մասնակցել ֆինանսական կազմակերպություններում/ԿԱԾՄԱ-ներում տեղում և հեռակա ստուգումներին
  • Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների/ԿԱԾՄԱ-ների ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների համապատասխանության ռիսկերի գնահատման մեթոդաբանական ուղեցույցների մշակման և վերահսկողական գործիքների զարգացման աշխատանքներին
  • Հետևել վերահսկողության ոլորտում միջազգային կազմակերպությունների հրապարակումներին և միջազգային զարգացումներին
  • Մասնակցել ներպետական և միջազգային մարմինների ու կազմակերպությունների հետ քննարկումներին, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր և մասնակցել համատեղ ծրագրերի իրականացմանը
  • Մասնակցել խախտումների վերաբերյալ արձանագրությունների կազմմանը, ինչպես նաև պատրաստել ծանուցումներ և պաշտոնական գրություններ ֆինանսական կազմակերպությունների, պետական մարմինների և քաղաքացիների համար

 

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից առնվազն 1 տարին՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի կամ կրիպտոակտիվների ուղղվածությամբ
  • ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության լավ իմացություն
  • Կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության իմացություն
  • Կրիպտոակտիվների ոլորտում ՓԼ/ԱՖ ռիսկերի վերաբերյալ իմացություն
  • Բլոկչեյն գործարքների մոնիթորինգի գործիքներից օգտվելու հմտություն
  • Բանկային գործի համապարփակ գիտելիքներ
  • Ֆինանսական օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
  • Միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող ստանդարտների (FATF) մանրամասն իմացություն
  • Ռիսկերի կառավարման գործնական գիտելիքներ
  • Հայերենի ազատ տիրապետում
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև.

  • Հաղորդակցման հմտություն
  • Վերլուծելու ունակություն 
  • Ստեղծագործական մտածելակերպ  
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Նախաձեռնողականություն   
  • Ճկունություն   
  • Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն

Որպես առավելություն կդիտվի

  • CAMS, CCAS, CCI, ինչպես նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարի կամ կրիպտոակտիվների ոլորտում այլ հավաստագրերի առկայությունը
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին