Աշխատանքային պարտականություններ
- Կազմել բանկերի վերակառուցման ծրագրեր (Resolution plans)
- Նախապատրաստել վաղ միջամտության փուլում վերակառուցման ծրագրերով նախատեսված գործընթացները
- Անհրաժեշտության դեպքում մասնակցել անվճարունակ կամ հավանական անվճարունակ (failing or likely to fail) ֆինանսական կազմակերպությունների վերակառուցման գործընթացին
- Վերլուծել և վերահսկել վերակառուցման ենթակա ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացված ռիսկային գործառնությունները, գնահատել վերակառուցման ենթակա ֆինանսական կազմակերպությունների կողմից ռիսկերի զսպման մեխանիզմները
- Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների վերակառուցման կառուցակարգին վերաբերող օրենքների և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն հաշվապահական, ֆինանսական, տնտեսագիտական կրթություն
- 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
- Ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության վերաբերյալ խորացված գիտելիքներ
- Ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական և նորմատիվային դաշտի խորացված իմացություն
- Հաշվապահական գիտելիքներ
- Մակրոտնտեսագիտական գիտելիքներ
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Ինչպես նաև.
- Հաղորդակցման հմտություն
- Վերլուծելու ունակություն
- Համագործակցելու ունակություն
- Բանակցելու ունակություն
- Ճկունություն
- Պրոբլեմներ լուծելու ունակություն
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
- Առողջ դատելու ունակություն
- Կոորդինացում և վերահսկողություն
- Ֆիդուցիար պարտականության գիտակցում
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն