Աշխատանքային պարտականություններ
  • Նպաստել ֆինանսական համակարգի կայունության ամրապնդմանը՝ մշակելով բանկերի վերակառուցման ծրագրեր (resolution plans) և ապահովելով դրանց սահուն իրականացումը սթրեսային իրավիճակներում,

  • Մշակել ապագային միտված բանկերի վերակառուցման նախընտրելի ռազմավարություններ՝ ճգնաժամային իրավիճակներին ֆինանսական համակարգի պատրաստվածությանը նպաստելու համար,

  • Համագործակցել վերահսկողական թիմերի հետ՝ բանկերում արդյունավետ վերականգնման և վերակառուցման հնարավորությունների մշակման համար,

  • Մասնակցել բանկերի վերակառուցման և կայունացման գործընթացներին,

  • Վերլուծել վերակառուցման և լուծարման գործընթացում գտնվող բանկերի ֆինանսական և գործառնական ռիսկերը՝ նպաստելով բանկերում ռիսկերի զսպման մեխանիզմների մշակմանը,

  • Իրականացնել վերահսկողություն՝ վերակառուցման ռեժիմում գտնվող ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ,

  • Մասնակցել բանկերի վերակառուցման և ֆինանսական համակարգի կայունությանը վերաբերող օրենքների և կանոնակարգերի մշակման և կատարելագործման աշխատանքներին,

  • Համագործակցել Բանկերի վերակառուցման ոլորտի միջազգային փորձագետների հետ՝ նպաստելով ֆինանսական ոլորտի համաշխարհային չափանիշներին համապատասխանեցմանը,

  • Աջակցել որոշումների կայացման գործընթացներին՝ պատրաստելով վերլուծական զեկույցներ, ներկայացումներ և առաջարկություններ։

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական,ֆինանսական կամ հաշվապահական կրթություն
  • 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում

  • Ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության վերաբերյալ գիտելիք

  • Ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական (հատկապես վերակառուցման և անվճարունակության մասով), նորմատիվային դաշտի իմացություն

  • Հաշվապահության, տվյալների վերլուծության վերաբերյալ գիտելիքներ

  • MS Excel-ի գերազանց տիրապետում

  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Ինչպես նաև.

  • Հաղորդակցման հմտություն

  • Վերլուծելու ունակություն

  • Համագործակցելու ունակություն

  • Բանակցելու ունակություն

  • Ճկունություն

  • Պրոբլեմներ լուծելու ունակություն

  • Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն

  • Առողջ դատելու ունակություն

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

 

Դիմել աշխատատեղին