Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել վճարահաշվարկային համակարգի մասնակիցների ստուգումներն ու ուսումնասիրությունները,
- Իրականացնել տարբեր տեխնոլոգիական լուծումներով վճարային գործիքների վերաբերյալ ուսումնասիրություններ և վերլուծություններ, բացահայտել առկա ռիսկերը և ձեռնարկել դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումներ,
- Գնահատել վճարահաշվարկային համակարգի մասնակիցների գործառույթներում գործառնական ռիսկի մակարդակը,
- Մասնակցել վճարահաշվարկային համակարգի մասնակիցների վերահսկողական միջոցառումների, ներքին իրավական ակտերի և գործիքների մշակման ու կատարելագործման աշխատանքներին՝ պարբերաբար հետևելով վերահսկողության ոլորտում միջազգային կազմակերպությունների հրապարակումներին և միջազգային այլ զարգացումներին,
- Մասնակցել նորարարական լուծումներով (ֆինտեխ) ֆինանսական ծառայությունների (պրոդուկտների) ներդրման թույլտվության տրամադրման գործընթացին:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
- Վճարահաշվարկային համակարգի վերաբերյալ օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի իմացություն
- ՀՀ բանկային օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի իմացություն
- Վճարահաշվարկային գործունեության հետ առնչվող հարկային և քաղաքացիական օրենսդրության իմացություն
- Ներքին հսկողության համակարգերի վերաբերյալ միջազգային պրակտիկայում կիրառվող ստանդարտների իմացություն
- Միջազգային պրակտիկայում կիրառվող վճարահաշվարկային ոլորտին առնչվող օրենսդրության իմացություն
- Ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման խորացված գիտելիքներ
- Հաշվապահական հաշվառման վերաբերյալ խորացված գիտելիքներ
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացություն
Ինչպես նաև.
- Հաղորդակցման հմտություն
- Ժամանակի կառավարում
- Արագ կողմնորոշում և բազմակի առաջադրանքներ միաժամանակ կատարելու ունակություն
- Բանակցելու ունակություն
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Նախաձեռնողականություն
- Պրոբլեմներ լուծելու ունակություն և նպատակին հասնելու ուղղվածություն
- Օրինապահություն և հուսալիություն
- Թիմում աշխատելու հմտություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն