Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց (ՆԾՄԱ) և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց (ԿԱԾՄԱ), լիցենզավորման և գրանցման հետ կապված աշխատանքներ

  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության նախնական համաձայնության տրամադրման գործընթացի հետ կապված աշխատանքներ

  • Իրականացնել գործող ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունների գրանցման աշխատանքներ

  • Իրականացնել ազդագրերի, այդ թվում՝ առևտրի ազդագրերի, գրանցման աշխատանքներ

  • Իրականացնել ներդրումային ֆոնդերի կանոնների գրանցման աշխատանքներ

  • Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման և գրանցման ոլորտում օրենսդրության և ներքին իրավական ակտերի մշակման ու կատարելագործման աշխատանքներին

  • Իրականացնել հաշվետու թողարկողների թափանցիկության պահանջներին համապատասխանության ապահովման աշխատանքներ

  • Արձանագրել գործող և մասնագետի կողմից սպասարկվող ֆինանսական կազմակերպությունների կողմից թույլ տրված խախտումները և իրականացնել համապատասխան միջոցառումներ

  • Իրականացնել պաշտոնի նպատակից բխող այլ աշխատանքներ

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում։

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կամ հարակից ոլորտում։

  • Ֆինանսական ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության ընդհանուր իմացություն՝ օրենքներ, կանոնակարգեր, կարգեր, ուղեցույցներ և այլն։

  • Ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ տեսական և կիրառական գիտելիքներ։

  • «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենսդրության իմացություն։

  • Ֆինանսների, ներդրումների և հաշվապահական հաշվառման վերաբերյալ գիտելիքներ։

  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։

Որպես առավելություն կդիտվի․

  • CFA (Chartered Financial Analyst),CIIA (Certified International Investment Analyst),CAMS (Certified Anti-Money Laundering Specialist),ICA Certificate in Compliance,CCE (Certified Cryptocurrency Expert) կամ CCCS (Certified Crypto Compliance Specialist) ոլորտին առնչվող այլ մասնագիտական որակավորումներ։

Ինչպես նաև․

  • Վերլուծական մտածողություն և տեղեկատվությունը համակարգելու կարողություն

  • Բարձր զարգացած հաղորդակցման հմտություններ

  • Խորհրդատվական հմտություններ

  • Աշխատանքի անհրաժեշտ ծավալն արդյունավետ և ժամանակին ապահովելու կարողություն

  • Թիմում աշխատելու և արդյունավետ համագործակցելու ունակություն

  • Նախաձեռնողականություն

  • Ճկունություն և փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19, 51-14)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին