Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել նոր ստեղծվող և գործող ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման և գրանցման գործընթացների հետ կապված աշխատանքներ, ներառյալ՝ միջոցների ծագման ուսումնասիրությունը, նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության տրամադրումը, ղեկավարների և կանոնադրությունների գրանցումը, ինչպես նաև բլոքչեյնի և կրիպտոակտիվների գործարքների հետագծման վերլուծությունը։
  • Իրականացնել գործող ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության տրամադրման գործընթացի հետ կապված աշխատանքներ։
  • Իրականացնել նոր ստեղծվող և գործող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հավուր պատշաճի (Fit and Proper) գնահատումը, ինչպես նաև ղեկավարների (այդ թվում՝ կատարված փոփոխությունների) գրանցման կամ գրանցման մերժման գործընթացների հետ կապված աշխատանքներ։
  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների, դրանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունների գրանցման գործընթացի հետ կապված աշխատանքներ։
  • Շարունակական հիմունքներով ուսումնասիրել և գնահատել ֆինանսական կազմակերպությունների նշանակալից մասնակիցներին և ղեկավարներին՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության տեսանկյունից։
  • Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման և գրանցման ոլորտը կարգավորող օրենսդրության, ինչպես նաև ներքին իրավական ակտերի մշակման, վերանայման և կատարելագործման աշխատանքներին։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական, իրավաբանական կրթություն 
  • 2 տարվա փորձ ֆինանսական ոլորտում/ցանկալի է կրիպտոակտիվների ոլորտում
  • Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
  • Ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ տեսական և կիրառական գիտելիքներ
  • Ֆինանսական կազմակերպությունների ոլորտներին առնչվող օրենսդրության իմացություն (օրենքներ, կանոնակարգեր, կարգեր ուղեցույցներ և այլն)
  • Կրիպտոակտիվների ոլորտի ՀՀ օրենսդրության իմացություն
  • Բլոքչեյնի և կրիպտոակտիվների գործարքների հետագծման գործնական վերլուծություն
  • Հաշվապահական հաշվառման վերաբերյալ գիտելիքներ
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն 

Ինչպես նաև.

  • Հաղորդակցման հմտություններ
  • Վերլուծելու ունակություն 
  • Ստեղծագործական մտածելակերպ 
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Ժամկետների պլանավորման հմտություն
  • Սթրեսային իրավիճակում աշխատելու հմտություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին