Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել բանկերի ֆինանսական ցուցանիշների վերլուծություն և վերլուծության արդյունքներից բխող վերահսկողական միջոցառումներ
- Գնահատել բանկերի գործառույթներին առնչվող ռիսկերը
- Մասնակցել բանկերում իրականացվող ստուգումներին և ուսումնասիրություններին
- Իրականացնել վերահսկողության ներքո գտնվող բանկերի հետ ընթացիկ հաղորդակցումներ, քննարկումներ
- Իրականացնել այլ հանձնարարականներ կապված բանկերի պրուդենցիալ վերահսկողությանը առնչվող առանձին հարցերի, ուսումնասիրությունների, վերլուծությունների և ստուգումների հետ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- 1 տարվա աշխատանքային փորձառություն ֆինանսական ոլորտում
- Բանկային օրենսդրության և նորմատիվային դաշտի խորացված իմացություն
- Բանկային գործունեության հետ առնչվող հարկային և քաղաքացիական օրենսդրության իմացություն
- Ներքին հսկողության համակարգերի վերաբերյալ միջազգային պրակտիկայում կիրառվող ստանդարտների իմացություն
- Միջազգային պրակտիկայում կիրառվող բանկային ոլորտին առնչվող օրենսդրության իմացություն
- Բանկային գործի, ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման խորացված գիտելիքներ
- Հաշվապահական հաշվառման վերաբերյալ գիտելիքներ
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Ինչպես նաև
- Հաղորդակցման հմտություն
- Ժամանակի կառավարում
- Արագ կողմնորոշում և բազմակի առաջադրանքներ միաժամանակ կատարելու ունակություն
- Բանակցելու ունակություն
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Նախաձեռնողականություն
- Պրոբլեմներ լուծելու ունակություն և նպատակին հասնելու ուղղվածություն
- Օրինապահություն և հուսալիություն
- Թիմում աշխատելու հմտություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն