Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել նոր ստեղծվող կազմակերպությունների լիցենզավորման և գրանցման հետ կապված աշխատանքներ
  • Իրականացնել գործող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների ուսումնասիրություն (fit and proper) ինչպես նաև գրանցման/մերժման հետ կապված աշխատանքներ
  • Իրականացնել գրանցումներ ֆինանսական կազմակերպությունների, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների կանոնադրությունների վերաբերյալ
  • Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման և գրանցման բնագավառում օրենսդրության, ներքին իրավական ակտերի մշակման ու կատարելագործման աշխատանքներին
  • Բացահայտել գործող ֆինանսական կազմակերպությունների խախտումները և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ
  • Լիցենզավորման և գրանցման գործընթացին առնչվող այլ աշխատանքներ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, ֆինանսական կամ իրավաբանական ոլորտներում
  • Ֆինանսական ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձառություն
  • Ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ տեսական և կիրառական գիտելիքներ
  • Ֆինանսական կազմակերպությունների ոլորտներին առնչվող օրենսդրության իմացություն (օրենքներ, կանոնակարգեր, կարգեր ուղեցույցներ և այլն)
  • Հաշվապահական հաշվառման վերաբերյալ գիտելիքներ
  • Հայերենի՝ գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

    Ինչպես նաև

  • Վերլուծելու ունակություն
  • Ժամանակի կառավարում
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Նախաձեռնողականություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

Ներքին 51-01

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին