Աշխատանքային պարտականություններ:
- Իրականացնել ապահովագրական ընկերությունների և ապահովագրական շուկայի այլ մասնակիցների (այդ թվում՝ շուկայական ենթակառուցվածքների) հեռակա վերահսկողություն (off-site supervision) և տեղում ստուգումներ (on-site supervision)
- Բացահայտել ապահովագրական ընկերությունների և/կամ համակարգի կայունությանն ու անընդհատության սպառնացող ռիսկերը, միջոցներ ձեռնարկել և/կամ առաջարկներ ներկայացնել դրանց վերացման ուղղությամբ, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության նախաձեռնելով պատասխանատվության միջոցի կիրառում վերահսկվող անձի նկատմամբ
- Գնահատել ընկերություններում ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգերի համարժեքությունը ընկերությունների ռիսկերի բնույթին և բարդությանը
- Գնահատել ապահովագրական ընկերություններում կորպորատիվ կառավարման մշակույթի մակարդակը, վերահսկողական միջոցառումներ ձեռնարկել դրանք համապատասխանեցնելու առկա պահանջներին և միջազգային լավագույն փորձին
- Մասնակից լինել ապահովագրության ոլորտի կարգավորման դաշտի կատարելագործմանը
Անհրաժեշտ հմտություններ:
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
- Ապահովագրության ոլորտը կարգավորող օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
- Ներքին հսկողության համակարգերի վերաբերյալ միջազգային պրակտիկայում կիրառվող ստանդարտների իմացություն
- Հաշվապահական հաշվառման գիտելիքներ
- MS Excel-ի հետ աշխատելու հմտություններ
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև.
Ապահովագրության վերահսկողության հիմնարար սկզբունքների (Insurance Core Principles) իմացությունը և միջազգային համապատասխան որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն
Լրացուցիչ տեղեկություն:
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն
Դիմել աշխատատեղին