Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել ապահովագրական ընկերությունների ռիսկերի համապարփակ գնահատում՝ ներառյալ ապահովագրական և ֆինանսական ռիսկերի բացահայտումը, որակական և քանակական գնահատումը, սթրես-թեստերի և սցենարային վերլուծությունների ուսումնասիրությունն ու գնահատումը։
- Գնահատել ապահովագրական ընկերություններում և Ապահովագրական բյուրոյում ակտուարական գործառույթի արդյունավետությունը։
- Ստուգել տեխնիկական պահուստների ճշգրտությունն ու հիմնավորվածությունը՝ գնահատելով կիրառվող մեթոդաբանությունները, պահուստների բավարարությունն ու համարժեքությունը։
- Գնահատել ապահովագրական ընկերությունների սակագնային քաղաքականությունը և դրա հիմնավորվածությունը։
- Կանխատեսել ապահովագրական շուկայում հնարավոր զարգացումները ֆինանսական վերլուծությունների հիման վրա, գնահատել դրանց ազդեցությունը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
- Տրամադրել վերլուծական և խորհրդատվական աջակցություն՝ աջակցելով կարգավորող քաղաքականությունների մշակմանը և շուկայի զարգացումների վերլուծությանը։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ակտուարական գիտության, ֆինանսական մաթեմատիկայի կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ակտուարական ոլորտում
- Ապահովագրության ոլորտը կարգավորող օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
- Ապահովագրական ընկերությունների գործունեության վերաբերյալ տեսական և կիրառական գիտելիքներ
- Ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման գիտելիքներ
- Ակտուարական հաշվարկների և վիճակագրական մոդելավորման հմտություններ
- MS Excel-ի հետ աշխատելու լավ հմտություններ
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև.
- Վերլուծելու ունակություն
- Հաղորդակցման հմտություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Պրոբլեմներ լուծելու ունակություն
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
- Կոորդինացում և վերահսկողություն
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
- Խորհրդատվական հմտություններ
Որպես առավելություն կդիտվի
- SOA քննություն հանձնած լինելու փաստը, ASA (Associate of the Society of Actuaries), CERA (Chartered Enterprise Risk Analyst), FSA (Fellow of the Society of Actuaries), ACAS/FCAS (Associate/Fellow of the Casualty Actuarial Society), CFA (Chartered Financial Analyst), FRM (Financial Risk Manager) որակավորումներից որևէ մեկի առկայությունը:
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն