Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել սերվերային ենթակառուցվածքում առկա սարքավորումներում օգտագործվող նոր տեխնոլոգիաների, արձանագրությունների, համակարգերի, ինտերֆեյսերի կիրառման հետ կապված փորձարկումներ
- Իրականացնել ՀՀ ԿԲ սերվերային ենթակառուցվածքի ծրագրաապարատային կառավարում, համակարգերի ստեղծում և մոնիտորինգ
- Ուսումնասիրել սերվերային համակարգերի և ծրագրային սպասարկման նոր մեթոդներ ու գործիքներ, ինչպես նաև իրականացնել նոր համակրգերի ներդնում
- Իրականացնել դոմեյնի ադմինիստրավորում և կարգաբերումներ
- Ստեղծել, կառավարել վիրտուալ սերվերներ, ինչպես նաև իրականացնել մոնիտորինգ
- Իրականացնել ավտոմատացված թարմացումների, ակտիվացումների, ինտերնետի հասանելության, ընդհանուր օգտագործման ֆայլադարանի, տպելու և սկանավորելու համակարգերի կարգաբերումներ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- 3 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
- Օպերացիոն համակարգերի խորացված իմացություն
- Windows/Linux օպերացիոն համակարգի սերվերներով և աշխատակայաններով աշխատելու հմտություն
- Վիրտուալ միջավայրում աշխատելու հմտություններ
- Կոնվերգենտ և Հիպերկոնվերգենտ համակարգերի իմացություն
- Լոկալ ցանցերի խորացված իմացություն
- Գլոբալ ցանցերի իմացություն
- Սկրիպտավորման (scripting) իմացություն
- Սկրիպտեր մշակելուն օժանդակող ծրագրերի օգտագործման հմտություն
- Վեբ տեխնոլոգիաներ իմացություն
- Microsoft ընկերության այլ ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
- Անգլերենի և ռուսերենի իմացություն (հաղորդակցվելու և մասնագիտական գրականությունից օգտվելու նպատակով)
- Հայերենի ազատ տիրապետում
Ինչպես նաև
- Հաղորդակցվելու հմտություն
- Պրոբլեմներ լուծելու ունակություն
- Բանակցելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Վերլուծելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն