Աշխատանքային պարտականություններ
-
Ներդնել և փորձարկել սերվերային ենթակառուցվածքում կիրառվող նոր տեխնոլոգիաներ, համակարգեր և արձանագրություններ, մշակել համապատասխան ընթացակարգեր և ստանդարտներ
-
Իրականացնել ՀՀ ԿԲ սերվերային ենթակառուցվածքի ծրագրային և սարքավորային կառավարում, համակարգերի ստեղծում և մոնիտորինգ
-
Մշակել կայքերի ենթակառուցվածքի և տեղեկատվական կառուցվածքի վերաբերյալ փաստաթղթեր, աշխատանքային կարգեր և նախագծեր
-
Ուսումնասիրել նոր մեթոդներ և գործիքներ, ներկայացնել և իրականացնել դրանց ներդրման առաջարկներ, ինչպես նաև ապահովել ընդհանուր օգտագործման ծրագրերի թարմացումները
-
Կառավարել ընդհանուր օգտագործման ֆայլադարանները և ապահովել տվյալների պահուստավորման մեխանիզմների կիրառումը
-
Իրականացնել դոմեյնի ադմինիստրավորում և քաղաքականությունների կարգաբերում
-
Ստեղծել և կառավարել վիրտուալ սերվերներ և աշխատատեղեր՝ ապահովելով դրանց մոնիտորինգը
-
Կատարել համակարգերի կարգաբերումներ՝ ներառյալ թարմացումներ, ինտերնետի հասանելիություն, ֆայլադարաններ, տպման և սկանավորման համակարգեր
-
Ստեղծել և ադմինիստրավորել տվյալների պահուստավորման համակարգերը
Անհրաժեշտ հմտություններ
-
Բարձրագույն կրթություն
-
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում
-
Օպերացիոն համակարգերի խորացված իմացություն
-
Վիրտուալ միջավայրերում աշխատելու հմտություններ
-
Կոնվերգենտ և հիպերկոնվերգենտ համակարգերի իմացություն
-
Լոկալ և գլոբալ ցանցերի լավ իմացություն
-
Սկրիպտավորման (scripting) միջին մակարդակի հմտություններ
-
Վեբ տեխնոլոգիաների միջին մակարդակի իմացություն
-
Հայերենի ազատ տիրապետում
-
Անգլերենի և ռուսերենի իմացություն՝ մասնագիտական հաղորդակցության և գրականությունից օգտվելու համար
Ինչպես նաև.
-
Windows/Linux օպերացիոն համակարգի սերվերներով և աշխատակայաններով աշխատելու հմտություն
-
Microsoft ընկերության այլ ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
-
Տվյալների հենքերի օգտագործման հմտություն
-
Սկրիպտեր մշակելուն օժանդակող ծրագրերի օգտագործման հմտություն
-
Հաղորդակցվելու հմտություն
-
Պրոբլեմներ լուծելու ունակություն
-
Բանակցելու ունակություն
-
Թիմում աշխատելու հմտություն
-
Վերլուծելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն