-
Բացահայտել ՀՀ ԿԲ շուկայական գործառնություններից բխող ֆինանսական ռիսկերը և մշակել համապատասխան ռիսկային սահմանաչափեր
-
Իրականացնել առևտրային բանկերի առաջնային իրացվելիության նկատմամբ պահանջարկի միջնաժամկետ գնահատում
-
Գնահատել և հսկել ՀՀ ԿԲ ֆինանսական ակտիվների և պարտավորությունների շուկայական արժեքը
-
Իրականացնել ՀՀ փողի և պետական պարտատոմսերի շուկաների վերլուծություն, բացահայտել և գնահատել շուկայական ռիսկերը
-
Սահմանել և հրապարակել ՀՀ ԿԲ-ի հետ ռեպո գործառնությունների համար ընդունելի արժեթղթերի սկզբնական մարժան և շեմը
-
Վերլուծել ՀՀ պետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների վարքագիծը և գնահատել դրանից բխող ռիսկերը
-
Իրականացնել շուկայի զարգացումներով պայմանավորված նպատակային վերլուծություններ և կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ
-
Բարձրագույն կրթություն՝ ակտուարական գիտությունների, ֆինանսական մաթեմատիկայի, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
-
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
-
Ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման խորացված գիտելիքներ
-
Ֆինանսական մաթեմատիկայի, մոդելավորման, ֆինանսական շուկաների և ֆինանսական գործիքների իմացություն
-
Վիճակագրության և մակրոտնտեսագիտության լավ գիտելիքներ
-
ՀՀ կենտրոնական բանկին առնչվող օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի իմացություն
-
Bloomberg, MatLab, Python, R, EViews կամ Stata ծրագրերով աշխատելու հմտություններ
-
Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
Որպես առավելություն կդիտվի՝
-
CFA (Chartered Financial Analyst), FRM (Financial Risk Manager) կամ PRM (Professional Risk Manager) մասնագիտական որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն
Ինչպես նաև․
-
Վերլուծական մտածողություն
-
Հաղորդակցման արդյունավետ հմտություններ
-
Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
-
Նախաձեռնողականություն
-
Ռազմավարական մտածելակերպ
-
Խնդիրների արդյունավետ լուծման կարողություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն