Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել ՀՀ ԿԲ միջազգային պահուստների ֆինանսական ռիսկերի գնահատում և մշտադիտարկում
  • Իրականացնել ՀՀ ԿԲ միջազգային պահուստների կատարողականի հաշվարկ և վերլուծություն
  • Պարբերաբար վերլուծել ՀՀ ԿԲ միջազգային պահուստների կառուցվածքը, արձանագրված փոփոխությունները և սպասվող ռիսկերը
  • Իրականացնել ֆինանսական շուկաների միտումների վերլուծություն, գնահատել առաջատար երկրների մակրոտնտեսական ցուցանիշների և ֆինանսական շուկաների զարգացման կարճաժամկետ և միջնաժամկետ միտումները և ակնկալվող զարգացումները
  • Կառուցել և կատարելագործել ակտիվների ռազմավարական տեղաբաշխման մոդելներ
  • Կառուցել ռիսկերի գնահատման շուկայական, վարկային կամ էկոնոմետրիկ մոդելներ, իրականացնել մոդելների հետադարձ թեստավորում, սթրես սցենարների մոդելավորում
Անհրաժեշտ հմտություններ
  • Տնտեսագիտական, ֆինանսական, ակտուարական մաթեմատիկա ոլորտների բարձրագույն կրթություն
  • 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
  • Ֆինանսական վերլուծության հմտություններ
  • Ռիսկերի կառավարման մեթոդների, մոդելների, գործիքակազմի իմացություն
  • Ֆինանսական մաթեմատիկայի և պորտֆելի կառավարման տեսության գիտելիքեր
  • Պարտատոմսերի գնագոյացման մոդելների իմացություն
  • Մակրոտնտեսագիտության իմացություն
  • Python, Matlab, R ծրագրային լեզուներով աշխատելու փորձառություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացություն

Ինչպես նաև

  • Հաղորդակցվելու հմտություններ
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու ունակություն
  • Բանակցելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Ռազմավարական մտածելակերպ
  • Արդյունքին և նպատակին հասնելու միտվածություն
  • Ճկունություն
  • Պատասխանատվություն
  • Վերլուծական մտածելակերպ

Որպես առավելություն կդիտվի.

  • CFA կամ FRM կամ PRM որակավորումներից որևէ մեկի առկայությունը
  • Bloomberg, Tradeweb համակարգերով աշխատելու փորձառություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին