Աշխատանքային պարտականություններ
  • Ապահովել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման (ԶՈԶՏՖ) դեմ պայքարի ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, մասնակցել վերջիններիս հանդիպումներին, ներկայացնել ՀՀ շահերը և լրացնել հարցաշարերը
  • Ապահովել օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմինների հետ համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը
  • Ապահովել միջազգային կազմակերպությունների բանաձևերով սահմանված թիրախային ֆինանսական պատժամիջոցների կատարումը
  • Ապահովել ներպետական մարմինների հետ համագործակցությունը, վերջիններիս հետ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ-ի ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի ներկայացումը
  • Օժանդակել ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ռազմավարության մշակման, ինչպես նաև ռիսկերի ազգային գնահատման իրականացման աշխատանքներին
  • Ուսումնասիրել ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտում միջազգային չափանիշների փոփոխությունները և լրացումները և անհրաժեշտության դեպքում ներկայացնել ՀՀ-ի իրավական համակարգում դրանց ներդրման առաջարկներ
  • Իրականացնել բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների ոլորտում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ միջազգային կազմակերպություններում, պետական կառավարման համակարգում կամ մասնավոր հատվածում
  • ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի միջազգային փաստաթղթերի և ներպետական օրենսդրության իմացություն
  • ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ միջազգային տիպաբանության և միտումների իմացություն
  • Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
  • Տնտեսագիտության, հաշվապահության և վիճակագրության ընդհանուր տեսության գիտելիքներ
  • Հայերենի և անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն

Ինչպես նաև

Որպես առավելություն կդիտվի CAMS կամ ICA որակավորումը

 

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

Ներքին 51-19

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին