Աշխատանքային պարտականություններ
- Ուսումնասիրել կրիպտոակտիվների շուկայի զարգացումները, բացահայտել կարգավորման խնդիրները և ներկայացնել առաջարկություններ դրանց լուծումների վերաբերյալ, այդ թվում՝ մշակել օրենքների, կանոնակարգերի, դրանց փոփոխությունների նախագծերը
- Ուսումնասիրել կրիպտոակտիվների շուկայի մասնակիցների կարգավորման և վերահսկողության բնագավառում միջազգային փորձը, ստանդարտներ մշակող միջազգային կազմակերպությունների սկզբունքները, մշակել առաջարկություններ` ուղղված կարգավորման քաղաքականության մեջ լավագույն փորձի կիրառմանը
- Տրամադրել պարզաբանումներ կրիպտոակտիվների շուկայի մասնակիցներին և այլ շահագրգիռ կողմերին իրենց կողմից բաձրացված հարցադրումների վերաբերյալ` կապված դրանց գործունեության կանոնակարգման հետ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական կամ տնտեսագիտական կրթություն
- 1 տարվա փորձառություն կրիպտոակտիվների ոլորտում
- Կրիպտոակտիվների ոլորտի օրենսդրության իմացություն
- ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
- Ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի և կրիպտոակտիվների վերաբերյալ խորացված գիտելիքներ
- Ֆինանսական շուկաների և գործիքների վերաբերյալ ընդհանուր պատկերացում
- Հայերենի և անգլերենի ազատ տիրապետում
Ինչպես նաև՝
- Վերլուծելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Հաղորդակցվելու կարողություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Ինքնուրույն աշխատելու հմտություն
- Ճկունություն
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն