Աշխատանքային պարտականություններ
  • Ուսումնասիրել ՀՀ արժեթղթերի և կրիպտոակտիվների շուկայի, ներդրումային ֆոնդերի և կուտակային կենսաթոշակային համակարգի զարգացումները, բացահայտել կարգավորման խնդիրները և մշակել դրանց լուծման առաջարկություններ։
  • Մշակել օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև դրանց լրացումների և փոփոխությունների նախագծեր։
  • Ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև միջազգային ստանդարտներ մշակող կազմակերպությունների (IOSCO, IOPS, ICMA և այլն) սկզբունքներն ու մոտեցումները և ներկայացնել առաջարկություններ դրանց տեղայնացման և կիրառման վերաբերյալ։
  • Մասնակցել Կապիտալի շուկայի զարգացման ծրագրով և ֆինանսական շուկաների զարգացման այլ նախաձեռնություններով նախատեսված աշխատանքների իրականացմանը։
  • Տրամադրել մասնագիտական պարզաբանումներ արժեթղթերի և կրիպտոակտիվների շուկայի, ներդրումային ֆոնդերի և կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին և այլ շահագրգիռ կողմերին՝ գործունեության կարգավորման վերաբերյալ։
  • Մասնակցել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներին։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն              
  • Առնվազն 1 տարվա փորձառություն ֆինանսական համակարգում
  • Արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվների շուկայի, ներդրումային ֆոնդերի և կուտակային կենսաթոշակային համակարգի օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
  • Ֆինանսական շուկաների և ֆինանսական գործիքների լավ իմացություն
  • Վերլուծական մտածողություն, իրավական ակտերի մշակման և քաղաքականությունների ձևավորման հմտություններ
  • Հայերենի և անգլերենի ազատ տիրապետում, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

​​​​Ինչպես նաև.

  • Վերլուծելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Հաղորդակցվելու կարողություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Ինքնուրույն աշխատելու հմտություն
  • Ճկունություն
  • Արդյունքին և նպատակին ուղղվածություն

 

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

51-19

Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին