Աշխատանքային պարտականություններ
- Ուսումնասիրել վճարահաշվարկային համակարգի կարգավորման և վերահսկողության միջազգային ստանդարտները, դրանց զարգացումները, փոփոխությունները և ներկայացնել առաջարկություններ ՀՀ վճարահաշվարկային համակարգի կարգավորման քաղաքականության համատեքստում
- Ուսումնասիրել ֆինանսական համակարգի մասնակիցների նկատմամբ տեղեկատվական և կիբերանվտանգության ապահովմանն ուղղված միջազգային ստանդարտները, դրանց զարգացումները, փոփոխությունները և ներկայացնելառաջարկություններ ֆինանսական համակարգի կարգավորման քաղաքականության համատեքստում
- Գնահատել վճարահաշվարկային համակարգի վիճակը, բացահայտել ռիսկերը և վերլուծել գործող քաղաքականության արդյունավետությունը
- Մշակել կամ վերանայել վճարահաշվարկային համակարգի կարգավորման քաղաքականությունը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան
- Տրամադրել պարզաբանումներ վճարահաշվարկային կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին կիրառվող իրավական ակտերի վերաբերյալ
- Ներկայացնել ՀՀ վճարահաշվարկային համակարգի կարգավորումները տեղական և միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում
- Ուսումնասիրել պետական մարմիններից ստացված փաստաթղթերը և ներկայացնել մասնագիտական կարծիք
- Մասնակցել ընթացիկ աշխատանքներին՝ ուսումնասիրելով և գնահատելով ԿԲ և ստորաբաժանման այլ միավորների կողմից մշակված նյութերը
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ տեխնիկական ոլորտում
- Նվազագույնը 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
- ՀՀ վճարահաշվարկային համակարգի, վճարային գործիքների և ծառայությունների իմացություն
- ՀՀ վճարահաշվարկային բնագավառը կարգավորող օրենսդրության, այդ թվում՝ վճարային ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության կարգավորման իմացություն
- Տեղեկատվական անվտանգության ռիսկերի բացահայտման և կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ, այդ թվում՝
– ցանցային ենթակառուցվածքներ (OSI, TCP/IP մոդել)
– ամպային ենթակառուցվածքներ
– ժամանակակից կրիպտոգրաֆիկ գործիքներ
– առցանց ծառայությունների պաշտպանություն, API-ների կիրառում
– թվային ինքնության կառավարում
- Կիբերռիսկերի և կիբերանվտանգության վերաբերյալ գիտելիքներ (կիբերհարձակումներ, վնասաբեր ծրագրային ապահովումներ և այլն)
- Բանկային գործի և բանկային օրենսդրության իմացություն
- Տնտեսագիտական գիտելիքներ
- Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև.
- Տվյալների շտեմարանների հետ աշխատելու ունակություն
- Վերլուծելու ունակություն
- Հաղորդակցման հմտություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Խորհրդատվական հմտություններ
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն
- Նախաձեռնողականություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն