Աշխատանքային պարտականություններ
- Ուսումնասիրել վճարահաշվարկային համակարգի կարգավորման և վերահսկողության միջազգային ստանդարտները, դրանց զարգացումները և փոփոխությունները
- Ներկայացնել առաջարկություններ ՀՀ վճարահաշվարկային համակարգի կարգավորման քաղաքականության համատեքստում
- Ուսումնասիրել վճարահաշվարկային համակարգի ներկա վիճակը՝ հնարավոր ռիսկային ոլորտների բացահայտման և գործող քաղաքականության արդյունավետության գնահատման նպատակով,
- Տրամադրել պարզաբանումներ վճարահաշվարկային կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին՝ իրենց կողմից բարձրացված հարցադրումների վերաբերյալ, որոնք կապված են գործունեությունը կարգավորող իրավական ակտերի հետ,
- Ներկայացնել ՀՀ վճարահաշվարկային համակարգում ներդրված կարգավորումները մասնավոր և պետական մարմինների, ինչպես նաև այլ երկրների վճարահաշվարկային համակարգերը կարգավորող մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների ընթացքում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտում
- Նվազագույնը 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
- ՀՀ վճարահաշվարկային համակարգի, վճարային գործիքների և ծառայությունների իմացություն
- ՀՀ վճարահաշվարկային բնագավառը կարգավորող օրենսդրության, այդ թվում՝ վճարային ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության կարգավորման իմացություն
- Բանկային գործի և բանկային օրենսդրության իմացություն
- Տնտեսագիտական գիտելիքներ
- Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև.
- Վերլուծելու ունակություն
- Հաղորդակցման հմտություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Խորհրդատվական հմտություններ
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն
- Նախաձեռնողականություն
- Ճկունություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն