Աշխատանքային պարտականություններ
  • Ուսումնասիրել ապահովագրական ոլորտի վերահսկողության և կարգավորման բնագավառում միջազգային փորձը, միջազգային ստանդարտները (IAIS, Solvency 2) և ներկայացնել առաջարկություններ ՀՀ ապահովագրական համակարգի կարգավորման քաղաքականության մշակման նպատակով
  • Ուսումնասիրել ՀՀ ապահովագրական համակարգի զարգացումները, բացահայտել կարգավորման ենթակա խնդիրները, ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ
  • Իրականացնել ապահովագրական ոլորտի վերահսկողությանը և կարգավորմանը վերաբերող կանոնակարգերի, դրանց լրացումների և փոփոխությունների, ինչպես նաև այլ իրավական փաստաթղթերի նախագծերի մշակումներ
  • Տրամադրել պարզաբանումներ ապահովագրական ընկերություններին և այլ շահագրգիռ կողմերին իրենց կողմից բարձրացված հարցադրումների վերաբերյալ` կապված ապահովագրական ընկերությունների գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի հետ
  • Իրականացնում է ՀՀ կառավարությունից, պետական գերատեսչություններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրություն, կարծիքի ձևավորում և ներկայացում՝ հիմք ընդունելով ապահովագրության ոլորտում ԿԲ կարգավորման քաղաքականությունը
  • Իրականացնել ԵԱՏՄ, ԱՊՀ, գործընկեր վերահսկող մարմինների, միջազգային ստանդարտ սահմանողների հետ համագործակցության շրջանակում ներկայացվող փաստաթղթերի ուսումնասիրություն, կարծիքի ներկայացում, հարցաշարերի լրացում հիմք ընդունելով ապահովագրության ոլորտում ԿԲ կարգավորման քաղաքականությունն ու կարգավորումները
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական, մաթեմատիկական կամ իրավաբանական կրթություն
  • 3 տարվա աշխատանքային փորձառություն Ֆինանսական ոլորտում
  • Ապահովագրական ոլորտը կարգավորող օրենսդրություն՝ այդ թվում ենթաօրենսդրական դաշտի իմացություն
  • Ապահովագրական շուկայի մասնակիցներին բնորոշ ռիսկերի կառավարման համակարգի վերաբերյալ գիտելիքներ
  • Անգլերենի գերազանց իմացություն

Ինչպես նաև

  • Նախաձեռնողականություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու ունակություն
  • Վերլուծելու ունակություն

Որպես առավելություն կդիտարկվի

  • CII (Certificate in Insurance), ACCA (Association of Chartered Certified Accountants) որակավորումնեից որևէ մեկի առկայությւոնը
  • Ոլորտը կարգավորող վերահսկողական միջազգային ստանդարտների իմացությունը (IAIS principles, Solvency 2)
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին