Աշխատանքային պարտականություններ
- Մշակել տվյալների կառավարման սկզբունքները, կարգերը և ստանդարտները, ուսումնասիրել միջազգային լավագույն փորձն ու ոլորտի նորագույն զարգացումները, պատրաստել առաջարկներ և դրանց ներդրման պլաններ
- Մշակել, ներդնել և պարբերաբար թարմացնել մետատվյալների կենտրոնացված ռեեստրը
- Ուսումնասիրել, վերլուծել և առաջարկություններ ներկայացնել այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված տվյալների կառավարմանն ուղղված կարգավորումների վերաբերյալ
- Իրականացնել հսկողություն ներդրված սկզբունքների պահպանման նկատմամբ, կազմակերպել հետստուգումներ բացահայտված անհամապատասխանությունների վերաբերյալ
- Վարել տվյալների կառավարման խնդիրների ռեեստրը, իրականացնել մոնիթորինգ և ներկայացնել առաջարկներ՝ ուղղված հիմնական պատճառների վերացմանը
- Կազմակերպել և իրականացնել տվյալների կառավարման վերաբերյալ կրթական ու խորհրդատվական աշխատանքներ այլ ստորաբաժանումների աշխատակիցների համար
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն ՏՏ, տվյալագիտության կամ տնտեսագիտական ուղղություններով
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես տվյալների ճարտարագետ կամ տվյալների վերլուծաբան կամ առնվազն 3 տարվա փորձ որպես վիճակագիր կամ ֆինանսական վերլուծաբան
- Տվյալագիտության համակարգերի և մոդելների իմացություն (օրինակ՝ Data Management Body of Knowledge, Data Management Capability Assessment Model կամ նմանատիպ այլ համակարգեր)
- ՀՀ և միջազգային օրենսդրության իմացություն տվյալների կառավարման և պաշտպանման ոլորտում
- Տվյալների կառավարման սկզբունքների իմացություն
- ՏՏ ենթակառուցվածքի և տվյալների վերլուծության գործիքների իմացություն
- Տվյալների հետ վերլուծական և կառուցվածքային աշխատանք կատարելու ունակություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Ինչպես նաև.
- Մետատվյալների և տաքսոնոմիայի մշակման ունակություն
- Հաղորդակցման հմտություն՝ առավելապես գրավոր (և տեխնիկական, և ոչ տեխնիկական շահառուների միջև)
- Արդյունքին միտվածություն
- Կոորդինացում
- Վերլուծական ունակություն
- Նորարարական մտածելակերպ
- Մանրուքների հանդեպ ուշադրություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն