Աշխատանքային պարտականություններ
• Մշակել տվյալների կառավարման սկզբունքները, կարգերը և ստանդարտները, ուսումնասիրել միջազգային լավագույն փորձն ու ոլորտի նորագույն զարգացումները, պատրաստել առաջարկներ և դրանց ներդրման պլաններ
• Մշակել, ներդնել և պարբերաբար թարմացնել մետատվյալների կենտրոնացված ռեեստրը
• Ուսումնասիրել, վերլուծել և առաջարկություններ ներկայացնել այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված տվյալների կառավարմանն ուղղված կարգավորումների վերաբերյալ
• Իրականացնել հսկողություն ներդրված սկզբունքների պահպանման նկատմամբ, կազմակերպել հետստուգումներ բացահայտված անհամապատասխանությունների վերաբերյալ
• Վարել տվյալների կառավարման խնդիրների ռեեստրը, իրականացնել մոնիթորինգ և ներկայացնել առաջարկներ՝ ուղղված հիմնական պատճառների վերացմանը
• Կազմակերպել և իրականացնել տվյալների կառավարման վերաբերյալ կրթական ու խորհրդատվական աշխատանքներ այլ ստորաբաժանումների աշխատակիցների համար
Անհրաժեշտ հմտություններ
• Բարձրագույն կրթություն ՏՏ, տվյալագիտության կամ տնտեսագիտական ուղղություններով
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես տվյալների ճարտարագետ կամ տվյալների վերլուծաբան կամ առնվազն 3 տարվա փորձ որպես վիճակագիր կամ ֆինանսական վերլուծաբան
• Տվյալագիտության համակարգերի և մոդելների իմացություն (օրինակ՝ Data Management Body of Knowledge, Data Management Capability Assessment Model կամ նմանատիպ այլ համակարգեր)
• ՀՀ և միջազգային օրենսդրության իմացություն տվյալների կառավարման և պաշտպանման ոլորտում
• Տվյալների կառավարման սկզբունքների իմացություն
• ՏՏ ենթակառուցվածքի և տվյալների վերլուծության գործիքների իմացություն
• Տվյալների հետ վերլուծական և կառուցվածքային աշխատանք կատարելու ունակություն
• Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Ինչպես նաև.
• Մետատվյալների և տաքսոնոմիայի մշակման ունակություն
• Հաղորդակցման հմտություն՝ առավելապես գրավոր (և տեխնիկական, և ոչ տեխնիկական շահառուների միջև)
• Արդյունքին միտվածություն
• Կոորդինացում
• Վերլուծական ունակություն
• Նորարարական մտածելակերպ
• Մանրուքների հանդեպ ուշադրություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն