Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի օրենսդրության լրամշակման, կանոնակարգերի ու մեթոդական ձեռնարկների մշակման, համաձայնեցման, ներկայացման ու կիրառման աշխատանքներ
  • Մասնակցել ՖԴԿ և ներպետական, օտարերկրյա ու միջազգային մարմինների և կազմակերպությունների միջև բաժնի գործառույթներին առնչվող քննարկումներին, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել համատեղ մշակվող ծրագրերի կատարումը, ինչպես նաև իրավապահ ու վերահսկող մարմինների հետ ՖԴԿ համագործակցությունը
  • Իրականացնել իրավախորհրդատվական աշխատանքներ հաշվետվություն տրամադրող անձանց համար
  • Օժանդակել կասկածելի գործարքների վերլուծության և ՖԴԿ այլ գործողությունների իրավական հիմնավորվածության ապահովմանը
  • Իրականացնել ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարությունը, ապահովել հանձնաժողովի և կից գործող աշխատանքային խմբի հետ կապերը, փաստաթղթերի (օրակարգ, օրակարգային նյութեր) նախապատրաստումը և շրջանառությունը
  • Մասնակցել հաշվետվություն տրամադրող անձանց, ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների, պետական մարմինների, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց համար կազմակերպվող ուսուցման աշխատանքներին
  • Ապահովել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից թույլ տրված ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի օրենսդրության խախտումների արձանագրման և դրա հիման վրա կազմված ամփոփագրերի ու գրությունների իրավական ճշտությունը
  • Ապահովել ՖԴԿ տեղեկատվական համակարգերի արդիականացման և դրանց հասանելիության իրավական հիմնավորվածությունը
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • 1 տարվա հետազոտական, մեթոդական ոլորտի փորձ միջազգային կազմակերպություններում, պետական կառավարման համակարգում կամ մասնավոր հատվածում
  • ՖԱԹՖ հանձնարարականների վերաբերյալ գիտելիքներ
  • ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի օրենսդրության իմացություն
  • Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
  • Քրեական և քրեադատավարական օրենսդրության իմացություն
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն

Ինչպես նաև

  • Խնդիրներ լուծելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Խորհրդատվական հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Վերլուծելու ունակություն
  • Ֆիդուցիար պարտականության գիտակցում
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
  • Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին