Աշխատանքային պարտականություններ
  • Ներդնել, կարգաբերել, զարգացնել և ադմինիստրավորել ծրագրային և կիրառական համակարգերը (սերվերային/հաճախորդների մաս)

  • Հայտնաբերել, վերլուծել և դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել տվյալների հենքերում, կիրառական և ծրագրային համակարգերում ի հայտ եկած խնդիրները շտկելու ուղղությամբ

  • Աջակցել կիրառական ծրագրային համակարգերի նոր տարբերակների թեստավորման աշխատանքներին

  • Մասնակցել կիրառական և ծրագրային համակարգերի ու տվյալների հենքերի համար մշակվող ընթացակարգերի պատրաստմանը՝ անընդհատության պլանի պահանջներին համապատասխան

  • Իրականացնել կիրառական և ծրագրային համակարգերի ու տվյալների հենքերի ադմինիստրավորման և օգտագործողների կողմից շահագործման նպատակով ստեղծված հայտերի սպասարկում

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն-տեխնիկական կրթություն

  • 1 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում

  • Տվյալների հենքերի կառավարման համակարգերի իմացություն

  • SQL, Transact-SQL, PL/SQL լեզուների իմացություն

  • Կիրառական սերվերային համակարգերի իմացություն

  • Oracle, MS SQL սերվերների համակարգերի իմացություն

  • Լոկալ ցանցերի իմացություն

  • Ծրագրավորման ընդհանրական գիտելիքներ

  • Windows/Linux օպերացիոն համակարգի սերվերներով և աշխատակայաններով աշխատելու հմտություն

  • Microsoft ընկերության այլ ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն

  • SAP ընկերության ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն

  • Սկրիպտեր, տրիգերներ և պրոցեդուրներ մշակելուն օժանդակող ծրագրերի օգտագործման հմտություն

  • Անգլերենի և ռուսերենի իմացություն (հաղորդակցվելու և մասնագիտական գրականությունից օգտվելու նպատակով)

  • Հայերենի ազատ տիրապետում

Ինչպես նաև

  • Վերլուծելու ունակություն

  • Ստեղծագործական մտածելակերպ

  • Խնդիրներ լուծելու ունակություն

  • Արդյունքին և նպատակին ուղղվածություն

  • Թիմում աշխատելու հմտություն

  • Նախաձեռնողականություն

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին