Աշխատանքային պարտականություններ
  • Պլանավորել շինարարական ծրագրերը և ներկայացնել առաջարկություններ կապիտալ ներդրումների ծրագրի ու ծախսերի նախահաշվի վերաբերյալ
  • Պատրաստել նախագծանախահաշվային փաստաթղթերի, փորձաքննությունների, շինարարական աշխատանքների և տեխնիկական ու հեղինակային հսկողությունների իրականացման տեխնիկական առաջադրանքներն ու բնութագրերը
  • Կազմել ընթացիկ նորոգման աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը՝ ներառյալ թերությունների ակտերը, ծավալաթերթերը և նախահաշիվները
  • Մասնակցել գնումների գործընթացների շրջանակներում գնահատման աշխատանքներին
  • Վերահսկել շինարարական ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների կատարումը
  • Համագործակցել նախագծող, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ, քննարկել ի հայտ եկած խնդիրները և առաջարկել լուծումներ
  • Ընդունել կատարված աշխատանքները, գնահատել դրանց համապատասխանությունը պայմանագրային պահանջներին, և՛ համապատասխանության, և անհամապաստախանության դեպքում ներկայացնել համապատասխան եզրակացություն
  • Կազմել աշխատանքների կատարողական փաթեթներ և ապահովել ծրագրերի շարունակական մոնիտորինգը
  • Մշակել և ներկայացնել ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվություններ
  • Նախապատրաստել շինարարական աշխատանքների մեկնարկի, ավարտի և շահագործման ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերը
  • Մասնակցել ավարտված շինարարական օբյեկտների ընդունման և շահագործման գործընթացներին
  • Ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը, հետևել շինարարության և ճարտարագիտության ոլորտի նորարարություններին և ներկայացնել դրանց ներդրման առաջարկություններ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն ճարտարապետություն, շինարարություն կամ հարակից ոլորտ
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում
  • Շինարարական նորմերի և կանոնների իմացություն
  • Շինարարական տեխնոլոգիաների և մեթոդների իմացություն
  • Շինարարության կազմակերպման սկզբունքների իմացություն
  • Ճարտարապետության և շինարարության ոլորտի գիտելիքներ
  • Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտի գիտելիքներ
  • Ռուսերենի իմացություն՝ մասնագիտական գրականությունից օգտվելու նպատակով
  • Հայերենի ազատ տիրապետում
  • MS Office ծրագրերի լավ իմացություն

Ինչպես նաև.

  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
  • Վերլուծական մտածողություն
  • Բանակցելու հմտություններ
  • Թիմային աշխատանքի և համագործակցության կարողություն
  • Տեխնիկական հմտություններ
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն