Աշխատանքային պարտականություններ
-
Մշակել ծրագրային համակարգերը տեխնիկական առաջադրանքի, ֆունկցիոնալ նկարագրի հիման վրա,
-
Մասնակցել մշակվող ծրագրային համակարգի տեխնիկական առաջադրանքի, ֆունկցիոնալ նկարագրի մշակման աշխատանքներին, հստակեցնել և պարզաբանել աշխատանքային խնդիրները
-
Ստեղծել օգտագործողի ինտերֆեյսի կոմպոնենտները React/Angular/Vue կամ օգտագործվող տեխնոլոգիայի շրջանակներում,
-
Ուսումնասիրել և ներդնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ, ծրագրային համակարգերի նախագծման միջավայրեր
-
Մասնակցել շահագործվող համակարգերի ուղեկցման և շարունակական բարելավման/զարգացման աշխատանքներին
-
Կազմել հաշվետվություններն կատարված աշխատանքների վերաբերյալ
Անհրաժեշտ հմտություններ
-
Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, կիրառական մաթեմատիկայի, կիբեռանվտանգության կամ հարակից ոլորտներում
-
Նվազագույնը 2 տարվա փորձառություն ծրագրային համակարգերի մշակման (Frontend) ոլորտում
-
JavaScript, TypeScript, HTML5, CSS3 տեխնոլոգիաներով (frameworks) աշխատելու փորձառություն,
-
React, Angular կամ Vue.js շրջանակներից մեկի/մի քանիսի լավ տիրապետում,
-
RESTful API-ների օգտագործման և ինտեգրման փորձ,
-
Responsive ու Adaptive Layout-ների մշակման հմտություններ,
-
UI կոմպոնենտների կառուցման, օպտիմիզացման և state management-ի գիտելիքներ,
-
Կոդի որակի, մաքրության և պահպանելիության (maintainability-ի) ապահովման ունակություն
-
Git, Jira, DevOps գործիքների կիրառման փորձ
-
Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (մասնագիտական գրականություն ընթերցելու նպատակով)
-
Հայերենի ազատ տիրապետում
Ինչպես նաև
-
Վերլուծելու ունակություն
-
Ստեղծագործական մտածելակերպ
-
Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
-
Թիմում աշխատելու հմտություն
-
Հաղորդակցման հմտություն
-
Նախաձեռնողականություն
-
Մշտապես սովորելու ունակություն
-
Ինքնուրույն աշխատելու ունակություն
-
Նվազագույն հսկողությամբ որոշումներ կայացնելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն