Աշխատանքային պարտականություններ
  • Մշակել օրենքների, նորմատիվ և այլ ակտերի նախագծերը,
  • Ուսումնասիրել կարգավորող ոլորտին վերաբերող իրավական ակտերի ու փաստաթղթերի նախագծերը, տրամադրել դրանց վերաբերյալ եզրակացություն
  • Մասնակցել ՀՀ ԿԲ և Պետական այլ մարմինների կողմից օրենքների, նորմատիվ և այլ ակտերի նախագծերի մշակմանը, ինչպես նաև ուսումնասիրել կարգավորող ոլորտին վերաբերող իրավական ակտերի ու փաստաթղթերի նախագծերը, տրամադրել դրանց վերաբերյալ եզրակացություն
  • Տրամադրել պարզաբանումներ և եզրակացություն ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, քաղաքացիաիրավական գործարքների վերաբերյալ Կենտրոնական բանկին, պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց
  • Ուսումնասիրել գործող օրենսդրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, պարզաբանել և իրազեկել Կենտրոնական բանկի ստորաբաժանումներին
  • Մշակել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի կողմից ընդունվող իրավական ակտերի նախագծերը
  • Իրականացնել աշխատանքային ծրագրով նախատեսված կամ ըստ անհրաժեշտության ֆինանսական ծառայությունների վերաբերյալ նախագծերի մշակման համար անհարժեշտ, ինչպես նաև միջազգային ֆինանսական ծառայությունների ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներրի վերաբերյալ անհարժեշտ միջազգային փորձի ուսումնասիրությունները,
  • Իրականացնել իրավական սպասարկումª կապված ֆինանսական համակարգի մասնակիցների (այդ թվում ֆինանսական խմբերի) գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման, լիցենզավորման, անվճարունակության (սնանկության) և լուծարման հետ,
  • Իրականացնել վերահսկողության իրավական ուղեկցում
  • Պաշտպանել ՀՀ կենտրոնական բանկի շահերը դատարաններում և այլ մարմիններումª կապված ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության լիցենզավորման և վերահսկողության ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող լիազորությունների հետ և այլն:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Վերլուծելու կարողություն
  • Կորպորատիվ իրավունքի վերաբերյալ գիտելիքներ
  • Ֆինանսական համակարգի օրենսդրության վերաբերյալ իմացություն
  • Աշխատանքային օրենսդրության վերաբերյալ խորացված իմացություն
  • Քաղաքացիական իրավունքի վերաբերյալ խորացված իմացություն
  • Քաղաքացիական դատավարության վերաբերյալ խորացված իմացություն
  • Հարկային օրենսգրքի վերաբերյալ իմացություն
  • Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի խորացված իմացություն
  • Միջազգային իրավունքի վերաբերյալ իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Անգլերենի և ռուսերենի ազատ տիրապետում


Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

 

Դիմել աշխատատեղին