Աշխատանքային պարտականություններ
- Կազմել արձանագրություններ՝ ԿԲ կողմից վերահսկվող սուբյեկտների (այդ թվում՝ ֆինանսական խմբերի) կատարած խախտումների վերաբերյալ, ապահովել այդ սուբյեկտների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցների վարույթն ամբողջությամբ:
- Պաշտպանել ՀՀ կենտրոնական բանկի շահերը դատարաններում և այլ մարմիններում՝ կապված ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության լիցենզավորման և վերահսկողության ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող լիազորությունների հետ:
- Իրականացնել իրավական սպասարկում՝ կապված ֆինանսական համակարգի մասնակիցների (այդ թվում՝ ֆինանսական խմբերի) գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման, անվճարունակության (սնանկության) և լուծարման հետ:
- Իրականացնել կենսաթոշակային համակարգի հետ կապված Կենտրոնական բանկի գործառույթների իրավական սպասարկում: Մշակել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված օրենքների, նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծեր:
- Մասնակցել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձանց մոտ իրականացվող ստուգումներին:
- Կազմել և ներկայացնել հայցադիմումներ, առարկություններ, վճռաբեկ բողոքներ:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Առնչվող ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Կորպորատիվ իրավունքի իմացություն
- Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
- Քաղաքացիական իրավունք իմացություն
- Քաղաքացիական դատավարության իմացություն
- Իրավաբանական ծրագրերի տիրապետում
- Հայերենի, անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև
- Վերլուծելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Հաղորդակցվելու կարողություն
- Բանակցելու ունակություն
- Խորհրդատվական հմտություններ
- Ճկունություն
- Նախաձեռնողականություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Ֆիդուցիար պարտականության գիտակցում
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
5119, 5114
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն