Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել երկարաժամկետ ծրագրերի իրավական ուղեկցում։

  • Մշակել և/կամ մասնակցել օրենքների, նորմատիվ և այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, ինչպես նաև ուսումնասիրել կարգավորվող ոլորտին վերաբերող իրավական ակտերի և փաստաթղթերի նախագծերը և տրամադրել դրանց վերաբերյալ իրավական եզրակացություններ

  • Տրամադրել իրավաբանական պարզաբանումներ ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի և քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ պայմանագրերի և համաձայնագրերի վերաբերյալ

  • Ուսումնասիրել ներկայացված ազդագրերը և տրամադրել իրավական կարծիք կամ կազմել ԵԱՏՄ-ի՝ ՀՀ կենտրոնական բանկի իրավասություններին առնչվող իրավական ակտերի վերաբերյալ եզրակացություններ

  • Կատարել ղեկավարի կողմից տրված լրացուցիչ հանձնարարականներ և արտածրագրային խնդիրներ, տրամադրել իրավաբանական խորհրդատվություն

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն։

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

  • Կորպորատիվ իրավունքի, ֆինանսական համակարգի օրենսդրության, քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության խորացված իմացություն

  • ՀՀ իրավական համակարգի խորացված իմացություն

  • ՓԼ/ԱՖ կարգավորման խորացված իմացություն

  • Միջազգային իրավունքի միջանկյալ իմացություն

  • Արժեթղթերի շուկայի ոլորտի խորացված կամ միջանկյալ իմացություն

  • Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ կամ գերազանց իմացություն

Ինչպես նաև.

  • Վերլուծելու ունակություն

  • Թիմում աշխատելու հմտություն

  • Հաղորդակցվելու կարողություն

  • Բանակցելու ունակություն

  • Խորհրդատվական հմտություններ

  • Ճկունություն

  • Պրոբլեմներ լուծելու ունակություն

  • Նախաձեռնողականություն 

  • Ստեղծագործական մտածելակերպ

  • Ֆիդուցիար պարտականության գիտակցում

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին