Աշխատանքային պարտականություններ
- Պլանավորել շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքները, ներկայացնել առաջարկություններ համապատասխան բյուջետային ծախսերի վերաբերյալ
- Մշակել ընթացիկ նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի, փորձաքննությունների, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության տեխնիկական բնութագրերը
- Կազմել ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը, այդ թվում՝ թերությունների ակտերը, ծավալաթերթերը և նախահաշիվները
- Մասնակցել գնումների գործընթացներում տեխնիկական գնահատման աշխատանքներին
- Ապահովել ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողությունը, ընդունել կատարված աշխատանքները, գնահատել դրանց համապատասխանությունը պայմանագրային պահանջներին և ապահովել համապատասխան փաստաթղթավորումը
- Համագործակցել շինարարական, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ, քննարկել աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները և առաջարկել դրանց լուծումներ
- Ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը, հետևել շինարարության և ճարտարագիտության ոլորտի նորարարություններին և ներկայացնել դրանց կիրառման առաջարկություններ
- Մշակել և կատարելագործել ոլորտին առնչվող ներքին իրավական ակտերն ու այլ փաստաթղթերը, ինչպես նաև իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ճարտարապետության, շինարարության կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շինարարության կամ շենքերի շահագործման համապատասխան ոլորտում
- Շինարարական նորմերի և կանոնների խորացված իմացություն
- Շինարարական աշխատանքների կազմակերպման և կառավարման սկզբունքների իմացություն
- Շինարարական արտադրության տեխնոլոգիաների և շինարարության ճարտարապետության վերաբերյալ գիտելիքներ
- Ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության, նորմատիվային ակտերի և կարգավորումների ընդհանուր իմացություն
- Տեխնիկական փաստաթղթերի, նախահաշիվների և նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ
- Վերլուծական մտածողություն, կազմակերպչական և հաղորդակցման լավ հմտություններ
- Հայերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև․
- Համագործակցելու հմտություն
- Հաղորդակցվելու հմտություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Նախաձեռնողականություն
- Բանակցելու հմտություն
- Խնդիրներ լուծելու կարողություն
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն