Աշխատանքային պարտականություններ
- Համակարգել և իրականացնել թեստային նախագծեր (թեստային պլանի, սցենարներ, դեպքերի և տվյալների կազմում), ստեղծել գործընթացների ավտոմատացված հոսքերը
- Իրականացնել նախագծերի տեխնիկական և փուլային վերլուծություն, հնարավոր թեստային գործընթացների ավտոմատացված թեստավորում
- Ներկայացնել թեստավորման առկա գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկներ՝ հիմնվելով ավտոմատացված թեստավորման ընդունված չափանիշների վրա
- Իրականացնել համակարգերի մոնիտորինգ՝ առկա սխալների հայտնաբերում և համապատասխան քայլերի ձեռնարկում դրանք վերացնելու նպատակով
- Գնահատել թեստային արդյունքները, փաստաթղթավորել դրանք և կազմել շահագործման ուղեցույցներ
- Կազմել թեստային աշխատանքների արդյունքների, հավաքագրված սխալների վերաբերյալ հաշվետվություններ
- Իրականացնել համակարգերի, ծրագրերի թեստավորում՝ դրանք շահագործման հանձնելուց առաջ/հետո և թեստավորման արդյունքների վերլուծություն
- Վերլուծել համակարգերի, ծրագրերի ֆունկցիոնալ նկարագրերը և տեխնիկական բնութագրերը և ստուգել դրանց համապատասխանությունը նախագծի բնութագրին
Անհրաժեշտ հմտություններ
- Առնվազն 3 տարվա փորձ տվյալ ոլորտում
- Բարձրագույն կրթություն ցանկալի է տեխնիկական, համակարգչային գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից բնագավառներում
- Ավտոմատացված թեստավորման տարբեր տեխնիկաների, լեզուների, մեթոդոլոգիաների, թեստային հայեցակարգերի, գործընթացների և գործիքների խորը իմացություն
- Համապարփակ թեստային պլաններ, թեստային դեպքեր և թեստային սցենարներ կազմման իմացություն
- Ծրագրային ապահովման մշակման կյանքի ցիկլի (SDLC) և փորձարկման կյանքի ցիկլի (STLC) լավ իմացություն
- Համակարգերի թեստավորման և որակի չափանիշների պահպանման ապահովման լավագույն փորձի, ստանդարտների իմացություն
- Կոդավորման և ծրագրավորման գիտելիքներ
- Տվյալների բազայի տեխնոլոգիաների իմացություն
- Վեբ տեխնոլոգիաների տիրապետում, ներառյալ HTML, CSS, JavaScript
- API թեստավորման իմացություն՝ Postman, SoapUI
- Կատարողականի թեստավորման իմացություն՝ JMeter, Gatling, Locust
- Անվտանգության թեստավորման իմացություն՝ OWASP ZAP, Burp Suite
- Ավտոմատացված թեստավորման լեզուների իմացություն (Java, Python, C#)
- Ավտոմատացված թեստավորման գործիքների և framework-ի իմացություն (Selenium, Appium, TestComplete և այլ)
- Agile և Waterfall մեթոդոլոգիաների իմացություն
- Անգլերենի լավ իմացություն
- Հայերենի ազատ տիրապետում
Ինչպես նաև
- Աշխատանքների արդյունքում հաշվետվությունների, պլանների կազմման ունակություն
- Վերլուծելու ունակություն (այդ թվում՝ ծրագրային համակարգերի)
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություն
- Համագործակցություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Ինքնուրույն աշխատելու ունակություն
Որպես առավելություն կդիտվի
- ISTQB (International Software Testing Qualifications Board) կամ QA Automation որակավորումներից որևէ մեկի առկայությունը
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն