Աշխատանքային պարտականություններ
- Ստուգել, մուտքագրել և հաստատել ՀՀ կենտրոնական բանկի կանխիկ արժույթով իրականացվող դրամարկղային գործարքների փաստաթղթային ձևակերպումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել գործարքների հեռացում
- Գործառնական օրվա ավարտին ձևավորել դրամարկղային ամփոփագրեր՝ ըստ արժեքների շարժի և մնացորդներ՝ ըստ հաշիվների
- Ստուգել և ստորագրել դրամարկղի ամփոփումից հետո մուտքի/ելքի դրամարկղների գործարքների վերաբերյալ տեղեկանքները և արտահաշվեկշռի տեղեկանքը
- Դրամապահոցից կանխիկ դրամ տրամադրել գանձապահներին՝ ԿԲ հաճախորդների դրամարկղային սպասարկման, վերահաշվարկի և տեսակավորման նպատակով
- Ընդունել տեսակավորված և վերահաշվված գումարները, ինչպես նաև գանձապահների մոտ առկա գումարները, վերահսկել մուտքագրված գումարների կոնտեյներների բացման գործընթացը
- Ստանալ դրամական պահուստներից կանխիկ դրամի ամրացումներ, իսկ ավելցուկ գումարները վերադարձնել պահուստ
- Ամփոփել դրամարկղը՝ համեմատելով ելքի/մուտքի փաստաթղթերը փաստացի առկա արժեքների հետ
- Կատարել ղեկավարի կողմից տրված լրացուցիչ հանձնարարականներ և արտածրագրային խնդիրներ
Անհրաժեշտ հմտություններ
- Միջնակարգ մասնագիտական կրթություն
- Նվազագույը 6 ամիս աշխատանքային փորձ
- Դրամարկղային գործառնություններ խորացված իմացություն
- Դրամների պաշտպանական և վճարունակության հատկանիշների իմացություն խորացված իմացություն
- Հաշվապահական հաշվառում իմացություն
- Բանկային գործի իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն
- Ռուսերենի կամ անգլերենի իմացություն
Ինչպես նաև․
- Թղթադրամներ հաշվող և ստուգող սարքերի հետ աշխատելու հմտություն
- Դրամն արագ և անսխալ հաշվելու ունակություն
- Սպասարկման հմտություններ
- Հաղորդակցվելու կարողություն
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
- Զգոնություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն