Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել փորձաքննության ներկայացված կասկածելի դրամանիշերի փորձաքննություն` դրանց կարգավիճակը՝ վճարունակ, անվճարունակ կամ կեղծ լինելը պարզելու նպատակով
  • Հավաքագրել և հաշվառել դրամանիշերի վերաբերյալ տվյալները
  • Իրականացնել դրամանիշեր արտադրող ընկերություններից ստացված նոր դրամանիշերի արտադրական նմուշների, ինչպես նաև դրամանիշեր արտադրող ընկերություններից ստացված նոր դրամանիշերի խմբաքանակից ընտրանքային եղանակով առանձնացված դրամանիշերի տեխնիկական չափանիշների ստուգում` վերջիններիս համապատասխանությունը սահմանված չափանիշներին որոշելու նպատակով
  • Համագործակցում է ՀՀ շահագրգիռ հաստատությունների հետ՝ դրամանենգությունը կանխարգելելու նպատակով
  • Իրականացնել ուսուցողական աշխատանքներ ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի աշխատակիցների հետ
  • Իրականացնել առաջատար երկրների փորձագիտական կառույցներում կիրառվող մեթոդների ուսումնասիրություն և վերլուծություն
  • Իրականացնել փորձագիտական սարքերի համալրման, ձեռքբերման, փորձարկման և շահագործման հետ կապված աշխատանքներ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տեխնիկական, իրավաբանական կամ հարակից ոլորտների կրթություն
  • 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում կամ փորձագիտական կառույցում
  • Բանկային օրենսդրություն և նորմատիվային դաշտ ներածական իմացություն
  • Խորացված իմացություն ՀՀ քրեական, քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության օրենսգրքերի փորձաքննությանը վերաբերվող և առնչվող հոդվածների վերաբերյալ
  • Փորձաքննությունների նշանակման և իրականացման դատաիրավական կարգավորման հիմունքների վերաբերյալ իմացություն
  • Արտադրական տեխնոլոգիաների տեսանկյունից դրամանիշերի տպագրության/հատման առանձնահատկությունների իմացություն
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Անգլերենի իմացություն

Ինչպես նաև

  • Փորձաքննություն իրականացնելու հմտություն
  • Փորձագիտական սարքավորումների հետ աշխատելու հմտություն
  • Համակարգչով աշխատելու հմտություն
  • Հաղորդակցման հմտություն
  • Վերլուծելու ունակություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Խորհրդատվական հմտություններ
  • Ռազմավարական մտածելակերպ
  • Ճկունություն
  • Վճռականություն
  • Պրոբլեմներ լուծելու ունակություն
  • Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին