Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել ՀՀ ֆինանսական շուկաներում պարտատոմսերով, արտարժույթով և ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների բանակցույւնների վարում և կնքում՝ ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով
  • Ուսումնասիրել և վերլուծել ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպես նաև տեղական և միջազգային ֆինանսական շուկաների զարգացումներն ու միտումները՝ որոշումների կայացման գործընթացին աջակցելու նպատակով
  • Իրականացնել դրամական շուկաներում կարճաժամկետ իրացվելիության կառավարում՝ ապահովելով դրամավարկային քաղաքականության գործառնական նպատակների իրականացումը
  • Ամփոփել և վերլուծել իրականացված գործարքների վերաբերյալ տվյալները, պատրաստել և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ ստորաբաժանման ղեկավարին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին
  • Իրականացնել պաշտոնի նպատակներից բխող այլ գործառնություններ, ինչպես նաև պատրաստել անհրաժեշտ վերլուծական և տեղեկատվական հաշվետվություններ՝ ըստ պահանջի։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում
  • Աշխատանքային փարձը ֆինանսական ոլորտում ցանկալի է
  • Ֆինանսական շուկաների և ֆինանսական գործիքների վերաբերյալ գիտելիքներ
  • Ֆունդամենտալ և տեխնիկական վերլուծության մեթոդների իմացություն
  • Բանկային գործունեության և բանկային գործընթացների վերաբերյալ գիտելիքներ
  • Մակրոտնտեսագիտության վերաբերյալ գիտելիքներ
  • Բանկային օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
  • MS Excel ծրագրի լավ իմացություն
  • Հայերենի ազատ, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև

  • Թիմային աշխատանք
  • Վերլուծելու կարողություն
  • Հաղորդակցում
  • Համագործակցություն
  • Բանակցելու կարողություն
  • Առողջ դատելու ունակություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Նախաձեռնողականություն
  • Պրոբլեմներ լուծելու ունակություն
  • Ժամանակի կառավարում
  • Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
  • Դինամիկ միջավայրում աշխատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին