Աշխատանքային պարտականություններ
  • Ապահովել բաժնի խնդիրների իրականացումը՝

    • Նախագծի աշխատանքների իրականացման պլանավորում ըստ ժամկետների

    • Նախագծի ծախսերի հաշվարկ, պլանավորում, մոնիտորինգ

    • Նախագծի ռիսկերի բացահայտում, մոնիտորինգ և կառավարում

    • Նախագծի շահառուների բացահայտում և կառավարում

    • Հաղորդակցումների կառավարում

    • Նախագծի փաստաթղթերի մշակում և հաստատման կազմակերպում

    • Նախագծի աշխատանքների իրականացման մոնիտորինգ

    • Նախագծի գնումների գործընթացի կազմակերպում (համապատասխան ստորաբաժանման ներգրավմամբ)

    • Նախագծի փոփոխությունների ընթացքի կազմակերպում

    • Նախագծի թիմի աշխատանքի գնահատում, մոտիվացում, խրախուսման մեթոդների կիրառում (առկայության դեպքում)

    • Մատակարարների հետ աշխատանքների պլանավորում, համակարգում և մոնիտորինգ

  • Համակարգել բաժնի ընթացիկ աշխատանքները՝

    • գործառույթների բաշխում/վերաբաշխում

    • աշխատակիցների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում, դրանց անընդհատության ապահովում

    • աշխատակիցների համագործակցության ապահովում բաժնի ներսում և այլ ստորաբաժանումների հետ

  • Մասնակցել քննարկումներին, նիստերին և ներկայացնել բաժնի տեսակետը
  • Պլանավորել ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կարիերան և տրամադրել մասնագիտական կայացման աջակցություն, մենթորություն և քոուչինգ
  • Ներկայացնել հաշվետվություններ, վերլուծություններ, ուսումնասիրության արդյունքներ
Անհրաժեշտ հմտություններ
  • 5 տարվա աշխատանքային փորձ որից՝ 3 տարի ոլորտում և 1 տարի՝ ղեկավարման աշխատանքներում
  • Նախագծերի կառավարման միջազգային մոտեցումների և մեթոդաբանությունների իմացություն (ISO 21500, PMBOK, Agile Practice Guide, Lean սկզբունքներ)
  • Jira կամ նախագծերի կառավարման այլ համանման գործիքների կիրառման գործնական փորձ
  • Նախագծային բյուջեի կազմման, իրականացման և վերահսկման կարողություն
  • Նախագծային ռեսուրսների արդյունավետ պլանավորման և աշխատանքների ժամանակացույցի կառավարման հմտություն
  • Նախագծային ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման կարողություն
  • Վերլուծական մտածողություն և տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու ունակություն
  • Նախագծի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պատրաստման և արդյունավետ ներկայացման հմտություն
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն՝ մասնագիտական գրականություն կարդալու և ազատ հաղորդակցվելու համար

Ինչպես նաև

  • Առաջնորդման և թիմի ղեկավարման հմտություն
  • Ռազմավարական մտածելակերպ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություն
  • Բանակցելու ունակություն
  • Միջանձնային հարաբերություններ կառուցելու և համագործակցության ունակություն
  • Հետադարձ կապ տալու և ակտիվ լսելու ունակություն
  • Որոշումներ կայացնելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին