Աշխատանքային պարտականություններ
  • Ապահովել բաժնի ռազմավարական խնդիրների, տարեկան թիրախների և կատարողականի կառավարման իրականացումը
  • Համակարգել բաժնի ընթացիկ աշխատանքների՝
    • գործառույթների բաշխում/վերաբաշխում
    • աշխատակիցների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում, դրանց անընդհատության ապահովում
    • աշխատակիցների համագործակցության ապահովում բաժնի ներսում և այլ ստորաբաժանումների հետ։
  • Մասնակցել քննարկումներին, նիստերին և ներկայացնել բաժնի տեսակետը
  • Իրականացնել ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կարիերայի պլանավորում, մասնագիտական կայացման աջակցություն, մենթորություն և քոուչինգ
  • Ներկայացնել հաշվետվություններ, վերլուծություններ, ուսումնասիրություններ անմիջական ղեկավարին
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարին՝ ֆինանսական ոլորտում
  • Գործարար կառավարման գիտելիքներ
  • Ֆինանսական համակարգի օրենսդրության խորացված իմացություն
  • Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության խորացված մացություն
  • Արժութային օրենսդրության խորացված իմացություն
  • Կորպորատիվ իրավունքի խորացված իմացություն
  • Հարկային օրենսդրության իմացություն
  • Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի և ռուսերենի իմացություն

Ինչպես նաև.

  • Առաջնորդման հմտություն և թիմի ղեկավարում
  • Ռազմավարական մտածելակերպ 
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման բարձր հմտություն 
  • Բանակցելու ունակություն
  • Սեփական էմոցիաները կառավարելու և այլ անձանց էմոցիաները հասկանալու և ուղղորդելու ունակություն
  • Միջանձնային հարաբերություններ կառուցելու և համագործակցության ունակություն
  • Աշխատակիցներին մոտիվացնելու և խրախուսելու կարողություն
  • Հետադարձ կապ տալու և ակտիվ լսելու ունակություն
  • Որոշումներ կայացնելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին