Աշխատանքային պարտականություններ
-
Պատրաստել անձնակազմի ադմինիստրատիվ սպասարկման վերաբերյալ հաշվետվություններ և տվյալների վահանակներ (dashboard)։
-
Վերլուծել անձնակազմի կառավարման վերաբերյալ հարցումների արդյունքները և պատրաստել ամփոփ վերլուծական նյութեր։
-
Իրականացնել անձնակազմի տվյալների որակի ստուգումներ, բացահայտել բացակայող, կրկնվող կամ հակասական տվյալները և մասնակցել դրանց շտկման աշխատանքներին։
-
Ապահովել անձնակազմի հաշվառման տվյալների ամբողջականությունն ու ճշգրտությունը՝ անձնակազմի կառավարման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման նպատակով։
-
Մասնակցել գործող ավտոմատացված համակարգերի բարելավման և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը։
-
Թարմացնել և վարել անձնակազմի կառավարմանն առնչվող ռիսկերի տվյալների վահանակները (dashboard)։
-
Մասնակցել անձնակազմի կառավարման գործընթացների ստանդարտացման և փաստաթղթավորման աշխատանքներին։
-
Իրականացնել ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ և արտածրագրային աշխատանքներ։
Անհրաժեշտ հմտություններ
-
Բարձրագույն կրթություն
-
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալների հետ աշխատանքի և/կամ ադմինիստրատիվ սպասարկման ոլորտներում
-
Աշխատանքային օրենսդրության իմացություն
-
Անձնակազմի կառավարման վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ
-
Տվյալագիտության վերաբերյալ գիտելիքներ
-
Թվային և արհեստական բանականության գրագիտություն
-
Հայերենի ազատ տիրապետում
-
Անգլերենի լավ իմացություն
Որպես առավելություն կդիտվի՝
-
Կադրային ավտոմատացված ծրագրերով աշխատելու հմտությունները (Taxservice, LS, ArmSoft)
Ինչպես նաև.
-
Վերլուծական մտածողություն
-
Տվյալների հետ աշխատելու հմտություն
-
Հաղորդակցման և ներկայացման բարձր հմտություններ
-
Սպասարկման հմտություններ
-
Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն
-
Խնդիրների լուծման և կոնֆլիկտների կառավարման կարողություն
-
Կազմակերպչական հմտություններ
-
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
-
Պատասխանատվություն և ճշգրտություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19, 51-14)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն