Աշխատանքային պարտականություններ
  • Համակարգել և իրականացնել թեստային նախագծեր (թեստային պլանի, սցենարներ, դեպքերի և տվյալների կազմում), ստեղծել գործընթացների ավտոմատացված հոսքերը
  • Իրականացնել նախագծերի տեխնիկական և փուլային վերլուծություն, հնարավոր թեստային գործընթացների ավտոմատացված թեստավորում
  • Ներկայացնել թեստավորման առկա գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկներ՝ հիմնվելով ավտոմատացված թեստավորման ընդունված չափանիշների վրա
  • Իրականացնել համակարգերի մոնիտորինգ՝ առկա սխալների հայտնաբերում և համապատասխան քայլերի ձեռնարկում դրանք վերացնելու նպատակով
  • Գնահատել թեստային արդյունքները, փաստաթղթավորել դրանք և կազմել շահագործման ուղեցույցներ
  • Կազմել թեստային աշխատանքների արդյունքների, հավաքագրված սխալների վերաբերյալ հաշվետվություններ
  • Իրականացնել համակարգերի, ծրագրերի թեստավորում՝ դրանք շահագործման հանձնելուց առաջ/հետո և թեստավորման արդյունքների վերլուծություն
  • Վերլուծել համակարգերի, ծրագրերի ֆունկցիոնալ նկարագրերը և տեխնիկական բնութագրերը և ստուգել դրանց համապատասխանությունը նախագծի բնութագրին
Անհրաժեշտ հմտություններ
  • Առնվազն 3 տարվա փորձ տվյալ ոլորտում
  • Բարձրագույն կրթություն ցանկալի է տեխնիկական, համակարգչային գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից բնագավառներում
  • Ավտոմատացված թեստավորման տարբեր տեխնիկաների, լեզուների, մեթոդոլոգիաների, թեստային հայեցակարգերի, գործընթացների և գործիքների խորը իմացություն
  • Համապարփակ թեստային պլաններ, թեստային դեպքեր և թեստային սցենարներ կազմման իմացություն
  • Ծրագրային ապահովման մշակման կյանքի ցիկլի (SDLC) և փորձարկման կյանքի ցիկլի (STLC) լավ իմացություն
  • Համակարգերի թեստավորման և որակի չափանիշների պահպանման ապահովման լավագույն փորձի, ստանդարտների իմացություն
  • Կոդավորման և ծրագրավորման գիտելիքներ
  • Տվյալների բազայի տեխնոլոգիաների իմացություն
  • Վեբ տեխնոլոգիաների տիրապետում, ներառյալ HTML, CSS, JavaScript
  • API թեստավորման իմացություն՝ Postman, SoapUI
  • Կատարողականի թեստավորման իմացություն՝ JMeter, Gatling, Locust
  • Անվտանգության թեստավորման իմացություն՝ OWASP ZAP, Burp Suite
  • Ավտոմատացված թեստավորման լեզուների իմացություն (Java, Python, C#)
  • Ավտոմատացված թեստավորման գործիքների և framework-ի իմացություն (Selenium, Appium, TestComplete և այլ)
  • Agile և Waterfall մեթոդոլոգիաների իմացություն
  • Անգլերենի լավ իմացություն
  • Հայերենի ազատ տիրապետում

Ինչպես նաև

  • Աշխատանքների արդյունքում հաշվետվությունների, պլանների կազմման ունակություն
  • Վերլուծելու ունակություն (այդ թվում՝ ծրագրային համակարգերի)
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություն
  • Համագործակցություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Ինքնուրույն աշխատելու ունակություն

Որպես առավելություն կդիտվի

  • ISTQB (International Software Testing Qualifications Board) կամ QA Automation որակավորումներից որևէ մեկի առկայությունը
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին