Աշխատանքային պարտականություններ
  • Ներդնել, կարգաբերել, զարգացնել և ադմինիստրավորել տվյալների հենքերը և ՏՀՀ համակարգերը, ներառյալ նոր տարբերակների տեղադրումն ու օգտագործողների կառավարումը
  • Ներդնել, կարգաբերել, զարգացնել և ադմինիստրավորել ծրագրային համակարգերը (սերվերային/հաճախորդների մաս)՝ ապահովելով դրանց թարմացումն ու օգտագործողների կառավարումը
  • Ներդնել, կարգաբերել, զարգացնել և ադմինիստրավորել կիրառական համակարգերը (սերվերային/հաճախորդների մաս)՝ ներառյալ նոր տարբերակների տեղադրումն ու օգտագործողների կառավարումը
  • Հայտնաբերել և վերլուծել տվյալների հենքերում, կիրառական և ծրագրային համակարգերում առաջացած խնդիրները, ներկայացնել դրանց վերացման առաջարկներ
  • Տեղադրել, արդիականացնել և ադմինիստրավորել պահուստային բանկի համակարգերը, մասնակցել դրանց պարբերական փորձարկումներին
  • Աջակցել կիրառական համակարգերի նոր տարբերակների թեստավորմանը
  • Մասնակցել նոր համակարգերի ներդրման վերաբերյալ քննարկումներին
  • Տրամադրել աջակցություն և խորհրդատվություն սպասարկվող համակարգերի օգտագործողներին
  • Իրականացնել տվյալների հենքերի պահուստային պատճենների կառավարում
  • Մասնակցել կիրառական և ծրագրային համակարգերի ու տվյալների հենքերի ընթացակարգերի մշակմանը՝ ապահովելով անընդհատության պլանի պահանջների իրականացումը
  • Ներկայացնել առաջարկներ՝ համակարգերի զարգացման, ավտոմատացման և արդյունավետության բարձրացման նպատակով
  • Իրականացնել համակարգերի ադմինիստրավորման և օգտագործողների կողմից ներկայացված հայտերի կատարում
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն-տեխնիկական կրթություն
  • 2 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում
  • Տվյալների հենքերի կառավարման համակարգերի խորացված իմացություն
  • SQL, Transact-SQL, PL/SQL լեզուների խորացված իմացություն
  • Կիրառական սերվերային համակարգերի խորացված իմացություն
  • Oracle, MS SQL սերվերների համակարգերի խորացված իմացություն
  • Լոկալ ցանցերի խորացված իմացություն
  • Ծրագրավորման ընդհանրական գիտելիքներ
  • Windows/Linux օպերացիոն համակարգի սերվերներով և աշխատակայաններով աշխատելու հմտություն
  • Microsoft ընկերության այլ ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
  • SAP ընկերության ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
  • Սկրիպտեր, տրիգերներ և պրոցեդուրներ մշակելուն օժանդակող ծրագրերի օգտագործման հմտություն
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն (հաղորդակցվելու և մասնագիտական գրականությունից օգտվելու նպատակով)
  • Հայերենի ազատ տիրապետում

Ինչպես նաև.

  • Վերլուծելու ունակություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Խնդիրներ լուծելու ունակություն
  • Արդյունքին և նպատակին ուղղվածություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Նախաձեռնողականություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին