Աշխատանքային պարտականություններ
-
Ներդնել, կարգաբերել, զարգացնել և ադմինիստրավորել ծրագրային և կիրառական համակարգերը (սերվերային/հաճախորդների մաս)
-
Հայտնաբերել, վերլուծել և դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել տվյալների հենքերում, կիրառական և ծրագրային համակարգերում ի հայտ եկած խնդիրները շտկելու ուղղությամբ
-
Աջակցել կիրառական ծրագրային համակարգերի նոր տարբերակների թեստավորման աշխատանքներին
-
Մասնակցել կիրառական և ծրագրային համակարգերի ու տվյալների հենքերի համար մշակվող ընթացակարգերի պատրաստմանը՝ անընդհատության պլանի պահանջներին համապատասխան
-
Իրականացնել կիրառական և ծրագրային համակարգերի ու տվյալների հենքերի ադմինիստրավորման և օգտագործողների կողմից շահագործման նպատակով ստեղծված հայտերի սպասարկում
Անհրաժեշտ հմտություններ
-
Բարձրագույն-տեխնիկական կրթություն
-
1 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում
-
Տվյալների հենքերի կառավարման համակարգերի իմացություն
-
SQL, Transact-SQL, PL/SQL լեզուների իմացություն
-
Կիրառական սերվերային համակարգերի իմացություն
-
Oracle, MS SQL սերվերների համակարգերի իմացություն
-
Լոկալ ցանցերի իմացություն
-
Ծրագրավորման ընդհանրական գիտելիքներ
-
Windows/Linux օպերացիոն համակարգի սերվերներով և աշխատակայաններով աշխատելու հմտություն
-
Microsoft ընկերության այլ ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
-
SAP ընկերության ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
-
Սկրիպտեր, տրիգերներ և պրոցեդուրներ մշակելուն օժանդակող ծրագրերի օգտագործման հմտություն
-
Անգլերենի և ռուսերենի իմացություն (հաղորդակցվելու և մասնագիտական գրականությունից օգտվելու նպատակով)
-
Հայերենի ազատ տիրապետում
Ինչպես նաև
-
Վերլուծելու ունակություն
-
Ստեղծագործական մտածելակերպ
-
Խնդիրներ լուծելու ունակություն
-
Արդյունքին և նպատակին ուղղվածություն
-
Թիմում աշխատելու հմտություն
-
Նախաձեռնողականություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն