Աշխատանքային պարտականություններ:

  • Իրականացնել ապահովագրական ընկերությունների և ապահովագրական շուկայի այլ մասնակիցների (այդ թվում՝ շուկայական ենթակառուցվածքների) հեռակա վերահսկողություն (off-site supervision) և տեղում ստուգումներ (on-site supervision)
  • Բացահայտել ապահովագրական ընկերությունների և/կամ համակարգի կայունությանն ու անընդհատության սպառնացող ռիսկերը, միջոցներ ձեռնարկել և/կամ առաջարկներ ներկայացնել դրանց վերացման ուղղությամբ, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության նախաձեռնելով պատասխանատվության միջոցի կիրառում վերահսկվող անձի նկատմամբ
  • Գնահատել ընկերություններում ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգերի համարժեքությունը ընկերությունների ռիսկերի բնույթին և բարդությանը
  • Գնահատել ապահովագրական ընկերություններում կորպորատիվ կառավարման մշակույթի մակարդակը, վերահսկողական միջոցառումներ ձեռնարկել դրանք համապատասխանեցնելու առկա պահանջներին և միջազգային լավագույն փորձին
  • Մասնակից լինել ապահովագրության ոլորտի կարգավորման դաշտի կատարելագործմանը


Անհրաժեշտ հմտություններ:

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
  • Ապահովագրության ոլորտը կարգավորող օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
  • Ներքին հսկողության համակարգերի վերաբերյալ միջազգային պրակտիկայում կիրառվող ստանդարտների իմացություն
  • Հաշվապահական հաշվառման գիտելիքներ
  • MS Excel-ի հետ աշխատելու հմտություններ
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև.

Ապահովագրության վերահսկողության հիմնարար սկզբունքների (Insurance Core Principles) իմացությունը և միջազգային համապատասխան որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն

Լրացուցիչ տեղեկություն:
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

Ներքին 51-19

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին