Աշխատանքային պարտականություններ:
- Իրականացնել պարբերական ուսումնասիրություններ շուկայում առկա զեղծարարությունների, չլիցենզավորված գործունեության բացահայտման նպատակով և այդ կապակցությամբ համագործակցել իրավապահ մարմինների հետ,
- Իրականացնել ֆինանսական կազմակերպություններում և ենթակառուցվածքներում զեղծարարությունների հնարավոր ռիսկերի բացահայտում, գնահատում և կանխարգելմանն ուղղված աշխատանքներ,
- Ուսումնասիրել և վերլուծել զեղծարարությունների վերաբերյալ հավաքագրված տվյալներ,
- Հաղորդակցվել և համագործակցել իրավապահ մարմինների հետ զեղծարարությունների դեպքերի ուսումնասիրության և բացահայտման նպատակով,
- Իրականացնել զեղծարարությունների դեպքերի վերաբերյալ հանրությանը իրազեկման աշխատանքներ:
Անհրաժեշտ հմտություններ:
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է զեղծարարությունների կանխարգելման ոլորտում)
- Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
- Ֆինանսական/Տվյալների վերլուծության գիտելիքներ
- Ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
Ինչպես նաև.
- Արդյունքին միտվածություն
- Վերլուծելու ունակություն
- Հաղորդակցման հմտություն
- Համագործակցելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Ճկունություն
- Ժամանակի կառավարում
- Թիմում աշխատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն:
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն
Դիմել աշխատատեղին