Աշխատանքային պարտականություններ
  • Ուսումնասիրել վերահսկվող կազմակերպությունների (վճարահաշվարկային կազմակերպություններ, բանկեր) կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող ֆինանսական և վերահսկողական հաշվետվությունները, իրականացնել ցուցանիշների վերլուծություն և հաշվետվությունների տեսքով կազմակերպությունների գործունեության ամփոփում:
  • Գնահատել վճարահաշվարկային համակարգի մասնակիցների գործունեությունից բխող ռիսկերը և նախաձեռնել վերահսկողական միջոցառումներ:
  • Իրականացնել վերահսկողության ներքո գտնվող կազմակերպությունների հետ ընթացիկ հաղորդակցումներ, քննարկումներ:
  • Մասնակցել վճարահաշվարկային ոլորտին և վճարահաշվարկային համակարգի մասնակիցների վերահսկողությանն առնչվող տարբեր նախագծերի:
  • Տրամադրել մասնագիտական կարծիք ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված լիցենզիայի ստացման, թույլտվությունների (այդ թվում նաև նորարական լուծումներով (ֆինտեխ) ֆինանսական ծառայությունների (պրոդուկտների) ներդրման թույլտվությունների) տրամադրման դիմումների վերաբերյալ:
  • Պարբերաբար հետևել վերահսկողության ոլորտում միջազգային կազմակերպությունների հրապարակումներին և վերահսկողության ոլորտում միջազգային այլ զարգացումներն:
  • Իրականացնել այլ հանձնարարականներ կապված վճարահաշվարկային կազմակերպությունների պրուդենցիալ վերահսկողությանը առնչվող առանձին հարցերի, ուսումնասիրությունների, վերլուծությունների և ստուգումների հետ:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
  • Վճարահաշվարկային համակարգի վերաբերյալ օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի իմացություն
  • ՀՀ բանկային օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի իմացություն
  • Վճարահաշվարկային գործունեության հետ առնչվող հարկային և քաղաքացիական օրենսդրության իմացություն
  • Ներքին հսկողության համակարգերի վերաբերյալ միջազգային պրակտիկայում կիրառվող ստանդարտների իմացություն
  • Միջազգային պրակտիկայում կիրառվող վճարահաշվարկային ոլորտին առնչվող օրենսդրության իմացություն
  • Ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման խորացված գիտելիքներ
  • Հաշվապահական հաշվառման վերաբերյալ խորացված գիտելիքներ
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացություն

Ինչպես նաև

  • Հաղորդակցման հմտություն
  • Ժամանակի կառավարում
  • Արագ կողմնորոշում և բազմակի առաջադրանքներ միաժամանակ կատարելու ունակություն
  • Բանակցելու ունակություն
  • Վերլուծելու ունակություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Նախաձեռնողականություն
  • Պրոբլեմներ լուծելու ունակություն և նպատակին հասնելու ուղղվածություն
  • Օրինապահություն և հուսալիություն
  • Թիմում աշխատելու հմտություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19 
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին